Երկուստեք փոխզիջումների արդյունքում կունենանք կոնսենսուս, որը կբխի միայն պետական շահերից

Երկուստեք փոխզիջումների արդյունքում կունենանք կոնսենսուս, որը կբխի միայն պետական շահերից

Կիսվել

Երկուստեք փոխզիջումների արդյունքում կունենանք կոնսենսուս, որը կբխի միայն պետական շահերից

Ստեղծված իրավիճակը, անկախ փողոց դուրս եկած քաղաքացիների սոցիալական կարգավիճակից և անկախ նրանց մարդկային որակներից գնալով ավելի լուրջ ֆորմատ է ձեռք բերում: Զինված ապստամբների պահանջներն ուղղված իշխանություններին օրեցօր մարդկանց ավելի հոծ բազմություն է հավաքում Խորենացի փողոց և դա շարունակական է լինելու, քանզիինչպես նախագահը իր խոսքում նշեց, երկրում դժգոհողները շատ են:
Հաշվի առնելով նաև պաշտոնական Ադրբեջանի կոշտ մոտեցում կապված Արցախյան հարցի կարգավորման գործընթացին և հաշվի առնելով Ռուսաստանի ադրբեջանամետ քաղաքականությունն ընդեմ Հայաստանի-Արցախի, և վերջապես հաշվի առնելով շրջանառվող հողերի հանձնման թեման իրադարձությունները բոլորովին այլ զարգացումներ կունենան:
Ադրբեջանը երբեք և երբեք «ձեռք չի քաշի» Արցախը Ադրբեջանի կազմին միացնելու գործընթացից, իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակը լավ առիթ է նախագահի վրա ճնշում գործադրելու համար` թեկուզ ՌԴ համատեղ դիվանագիտական համագործակցության շրջանակներում: Եթե կոնին դրվի նաև հողերի հանձնման հարցը, ինչին և ձգտում է Ադրբեջանը, ապա հավատացեք դա խռովություն կառաջացնի նաև ուժային կառույցներում /բանակ, ոստիկանություն/ և իշխանամետ շրջանակներում, չէ որ այդ դեպքում համընդհանուր պետական շահը յուրաքանչյուրի շահն է լինելու:
Արցախցին հասկացել է, որ 5 շրջանի հանձնումը հավասարազոր է Արցախը ամբողջությամբ կորցնելուն, մնում է հայաստանցին էլ հասկանա, որ Արցախը կորցնելը Հայաստանի ապագան լուրջ վտանգի տակ է դնելու: Կան բոլոր նախադրյալները այս իրավիճակը օգտագործելու հօգուտ Հայաստանի և Արցախի, մնում է ճիշտ հետևություններ անել և համապատասխան, երկուստեք փոխզիջումների արդյունքում կունենանք կոնսենսուս, որը կբխի միայն պետական շահերից:

Հ.Գ. Ովքեր փորձում են իրավիճակը ծառայեցնել քաղաքական դիվիդենտեր քաղելու համար, ազգի տականքներ են:

Հ.Գ.1. «Սասնա Ծռեր» խմբավորումն իր կարևորագույն փողզիջումն արդեն արեց, ցույց տալով իր մարդասիրական և պետականամետ նկրտումները: Ազատ են արձակվել երկու երիտասրադ ոստիկան-«պատանդները» և առաջարկվել է մամուլի կետ բացել, երբ դա էլ տեղի կունենա, ազատ կարձակվեն մյուս երկու պատանդները:

Հ.Գ.2. Ոնց երևում է, այս պայքարը վերածվելու է համընդանուր պայքարի, ինչպես 1988թ.-ին Արցախյան շարժման ժամանակ եղավ, իսկ պատմությունը ցույց է տվել, որ այդ դեպքում Հայ ազգը չի պարտվում: Սա սուբյեկտիվ կարծիք է:

Մեկնաբանություններ