Ահա թե ինչու ենք մենք պարբերաբար լողացող կետեր տեսնում մեր աչքերում

Ահա թե ինչու ենք մենք պարբերաբար լողացող կետեր տեսնում մեր աչքերում

Կիսվել

Յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ տեսել է, թե ինչպես են նմանատիպ օբյեկտներ լողում տեսադաշտում։ Դրանք ինչ-որ չափով նյարդայնացնում են, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես օտարածին օբյեկտ է լողում մեր աչքում։

Պարզվում է, որ դրանց անվանում են «muscae volitantes», ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «թռչող ճանճեր», սակայն դրանք ամենևին ճանճեր կամ որևէ այլ միջատներ չեն։

Իրականում դրանք մարդու հյուսվածքներից կազմված միացություններ են, պրոտեինի կուտակումներ կամ արյան կարմիր բջիջներ, որոնք լողում են աչքի ներքին հատվածում։ Դրանք սովորաբար չափազանց փոքր են, սակայն երբ ընկնում են լույսի ճանապարհին, ստվեր են գցում աչքի ցանցաթաղանթի վրա։ Ահա թե ինչու ենք մենք տեսնում դրանք։

Մեկնաբանություններ