Սա կարդալուց հետո՝ այլևս դեն չեք նետի սոխի կեղևները

Սա կարդալուց հետո՝ այլևս դեն չեք նետի սոխի կեղևները

Կիսվել
Երբ ձեզ պետք է սնունդի մեջ սոխ օգտագործել, դուք այն մաքրում եք, իսկ կեղևը գցում աղբարկղը. Սակայն իրականում սոխի կեղևը  շատ օգտակար վիտամինների և հանքանյութերի աղբյուրն է։ Այն նույնիսկ ավելի օգտակար է, քան սոխը։
Սոխի կեղևի առողջարար հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Հավատացեք, այդ առումով կեղևը  ավելի օգտակար է, քան շատ թանկարժեք դեղամիջոցներ։
1.Սննդային ներկանյութ. Բավական է միայն հիշել Զատիկի ժամանակ սոխի կեղևի միջոցով ներկվող ձվերը։ Այս նպատակով այն  օգտագործվում է հնագույն ժամանակներից։
2.Մազերի համար. Սոխի կեղևի թուրմը ամրացնում է մազերը և այն դարձնում ավելի կենդանի։  Շատ կանայք վաղուց օգտագործում են սոխի կեղևը՝ մազերը ներկելու համար։
3. Բրոնխիտի ժամանակ. Սոխի կեղևի թուրմը օգտակար  է սուր բրոնխիտի և ուժեղ հազից ազատվելու համար։ Դրանից պատրաստում են անգամ թրջոցներ։ Լցրեք մեկ բաժակ սոխի կեղևը եռացրած ջրի մեջ և թողեք 15 րոպե, ըմպելիքը պատրաստ է։
4. Երիկամների և միզապարկի հիվանդության ժամանակ. 3 թեյի գդալ մանրացված կեղևը եփեք  2 բաժակ եռացրած ջրի մեջ։ 30 րոպե անց դեղամիջոցը պատրաստ է. ընդունեք  1 ճաշի գդալ  օրական 3-4 անգամ։
5.Ստոմատիտի ժամանակ. Այս հիվանդության ժամանակ կարելի է ուղղակի ողողել բերանը սոխի  կեղևի  թուրմով։
6. Մաշկային հիվանդությունների ժամանակ. Փոքր վերքերի, սնկային հիվանդությունների, դերմատիտի դեպքում քսեք  սոխի մանրացված  կեղևի հետ 2։3 հարաբերակցությամբ խառնած վազելինը կամ յուղոտ քսուքը  մաշկի համապատասխան հատվածներին։  Քսեք օրական 2 անգամ։ Պահեք այն սառը վայրում։
7. Երակների լայնացում, վարիկոզ. Եթե մի քիչ մանրացված սոխի կճեպը խառնեք 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ և թողեք այդպես 10 օր, կստացվի հիանալի միջոց, որը կարելի է օգտագործել ոտքերի մերսման համար։
8. Հարբուխի դեպքում. Խառնեք 4 ճաշի գդալ մանրացված սոխի կեղևը եռացրած ջրի հետ և գոլորշին շնչեք  3-5 րոպե։ Շնչուղիները անմիջապես կբացվեն։
9. Իմունիտետի ամրացման համար. Սոխի կեղևի թուրմը իմունիտետի ամրացման լավագույն միջոցներից մեկն է։ Այն ուղղակի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման միջոց է։
Մեկնաբանություններ