Ծառուկյանը վերադառնում է. «Ժողովուրդ»

    Ծառուկյանը վերադառնում է. «Ժողովուրդ»

    Կիսվել

    «Ժողովուրդ»-ը անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ականները ծրագրում են ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» ակցիա կազմակերպել, որպեսզի նա վերադառնա ակտիվ քաղաքականություն: Երեկ մեզ հայտնի դարձավ, թե ԲՀԿ-ականները երբ են ծրագրում իրենց «ազգովի խնդրելու» ակցիան:

    Նախատեսվում է, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ եկող երկուշաբթի՝ ժամը 13.00-ին, երթով գնալու են Գագիկ Ծառուկյանի մոտ եւ խնդրելու են նրան` վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ իրենց ակցիայից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին: Թեեւ լուրեր կան, որ նա երկրում չէ:

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

    Մեկնաբանություններ
    loading...