Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. հանրապետության տարածքում սպասվում են ինտենսիվ տեղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. հանրապետության տարածքում սպասվում են ինտենսիվ տեղումներ

Կիսվել

Այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով: Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան:

Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհահատվածներում՝ մերկասառույց:

Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-25սմ ձյուն: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին երկրի բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով:

Մեկնաբանություններ
loading...