Միտինգ՝ Գագիկ Ծառուկյանի տան մոտ

Միտինգ՝ Գագիկ Ծառուկյանի տան մոտ

Կիսվել

Այս պահին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Երևան-Սևան ավտոճանապարհին կառուցած տան մոտ են հավաքվել մոտ 500-ից ավելի քաղաքացիներ, ովքեր միտինգ են անում և պահանջում են, որպեսզի Գ. Ծառուկյանը վերադառնա ակտիվ քաղաքական դաշտ, քանի որ, ըստ նրանց հայտարարության, քաղաքական դաշտում պետք են Գ. Ծառուկյանի նման գործիչներ։

Նշված վայրում է գտնվում նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Եթե Ծառուկյանը կարողացել է սպորտում մեծ հաջողությունների հասնել, ում կատարած աշխատանքների արդյունքում բազմաթիվ երկրներում հնչել է հայոց հիմնը և ծածանվել եռագույն դրոշը, ապա վստահ ենք, որ եթե նա վերադառնա քաղաքականություն և գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ապա առաջին հերթին, կշահի ժողովուրդը»,-նշում են ցուցարարները։

Գ. Ծառուկյանի թիկնապահները, սակայն, թույլ չտվեցին մարդկանց բարձրանալ տան մոտ:

Աղբյուրը՝ shamshyan.com

Մեկնաբանություններ
loading...