Ինչ կոչ է արել և ինչպես է արձագանքել Գագիկ Ծառուկյանն իր տան...

Ինչ կոչ է արել և ինչպես է արձագանքել Գագիկ Ծառուկյանն իր տան դիմաց իրականացված ակցիային. Armlur.am

Կիսվել

Արդեն հայտնել էինք, որ այսօր ՀԱՕԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի տան դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկանում էին, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը  զրուցեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ իր տան մոտ նման նախաձեռնություն են քաղաքացիները իրականացրել:

«Անկախ այն հանգամանքից Գագիկ Ծառուկյանը խորը հարգանքով է վերաբերվում այդ մարդկանց ցանկությանը և հորդորին, սակայն պարոն Ծառուկյանն էլ իր հերթին աշխատակիցների միջոցով հորդորել է այդ մարդկանց ցրվել , չհավաքվել իր տան մերձակայքում և նման կոչեր չհնչեցնել , վերահաստատելով՝  նախկինում արված այն դիրքորոշումը, որ եթե ինքը ասելիք ունենա այս թեմայի հետ կապված և անհրաժեշտություն տեսնի, ապա ինքը դա կանի անձամբ հրապարակային և բոլորը տեղյակ կլինեն իր որոշման մասին»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Մեկնաբանություններ
loading...