Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

Կիսվել

11.30 Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։

 

11.04 Ըստ USA Today պարբերականի տվյալների՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի անդամների 266-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։

 

10.42 Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 264-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 215 ձայն։

 

 

9.38 Business Insider պորտալը հաղորդում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 254-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 215 ձայն։ Associated Press լրատվական գործակալության տվյալներով էլ Դոնալդ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի անդամների 244-ի ձայնը, իսկ Քլինթոնը՝ 215 ձայն։
Թրամփը հաղթել է նաև Ալաբամա, Կենտուկի, Ինդիանա, Տեխաս, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Վայոմինգ, Քանզաս, Օկլահոմա, Թենեսի, Միսիսիպի, Մոնտանա, իսկ Քլինթոնը՝ Վերմոնտ, Նյու Յորք, Իլինոիս, Նյու Ջերսի, Մասաչուսեթս, Մերիլենդ, Ռոդ Այլենդ, Դելավեր նահանգներում։
Business Insider-ը հավելում է, որ ըստ նախնական տվյալների՝ Թրամփին իր քվեն է տվել ընտրողների 48.9%-ը, իսկ Քլինթոնին՝ 47%-ը:

 

 

 

9.22 Associated Press լրատվական գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հաղթել է առանցքային կարևորություն ունեցող մի շարք նահանգներում և ունի ընտրական կոլեգիայի անդամներից 238-ի ձայները: Մինչդեռ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ունի ընդամենը 209-ի ձայները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը հաղթել է Յուտա, Օհայո, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Ֆլորիդա, Այդահո, Միսուրի, Լուիզիանա, Մոնտանա նահանգներում։
Ինչ վերաբերում է նախկին պետքարտուղարին, ապա նա հաղթել է Վաշինգտոն, Կալիֆորնիա, Հավայի, Օրեգոն, Կոլորադո, Վիրջինիա, Նյու Մեխիկո, Կոնեկտիկուտ, Նևադա նահանգներում:
Ըստ CNN-ի տվյալների՝ հանրապետականների թեկնածուն առաջատար է նաև Միչիգան, Վիսկոնսին, Փենսիլվանիա, Նյու Հեմփշիր նահանգներում: ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ։
Հաղորդվում է, որ Թրամփի ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը սպիտակամորթներն են, մինչդեռ Քլինթոնին ընտրել է ամեն 4 ոչ սպիտակամորթ ընտրողից 3-ը:
Նշվում է, որ ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրական կոլեգիայի անդամներից 270-ի ձայները:

 

Մեկնաբանություններ
loading...