Բլումքվիսթ. «Մխիթարյանը դեռ ցույց կտա իր լավագույն որակները»

Բլումքվիսթ. «Մխիթարյանը դեռ ցույց կտա իր լավագույն որակները»

Կիսվել

Panorama.am-ը գրում է.«Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Յեսպեր Բլումքվիսթը կարծիք է հայտնել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ մանկունյանցիների աստղը:

«Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղը: Որոշ ֆուտբոլիստների մանկունյանցիների հետ հարմարվելու համար ժամանակ է հարկավոր: Հնարավոր է` Մխիթարյանը ևս դրա կարիքն ունի:

Նա գերազանց է հասկանում խաղը և, հիշելով, թե ինչի է հասել Բունդեսլիգայում, հասկանալի է դառնում, որ դա պարզապես ժամանակի հարց է: Նա կարող է ցույց տալ իր լավագույն որակները «Օլդ Թրաֆորդում»,- ասել է Բլումքվիսթը:

Մեկնաբանություններ