Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն

Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն

Կիսվել

Անգամ ամենահասարակ մակարոնը կարելի է պատրաստել շատ համեղ: Մեկ անգամ փորձելով այս իտալական պաստան՝ դուք այլևս չեք ցանկանա մակարոնները պատրաստել, ինչպես առաջ:

Հիանալի համ ստանալու համար հարկավոր է իմանալ մի քանի գաղտնիք:

Այժմ դու կարող ես պատրաստել մակարոնը այնպես, ինչպես դա կաներ իսկական իտալացին:

Առաջին սխալը, որ անում է մարդկանց մեծ մասը, մակարոնը քամիչի վրա լցնելն է:

Դրա հետևանքով մակարոնը դառնում է կպչուն ու անհամ:

Իհարկե, դրանից կարող եք ազատվել՝ ողողելով սառը ջրով, սակայն մակարոնը համը կդառնա վատը:

Դուք հաստատ սոուսը լցրել եք եփած մակարոնի վրա, ինչը շատ հեշտ է:

Սակայն դրա արդյունքում ստացվում է անտանելի համ:

Այդպես չանեք:

Հարկավոր է մակարոնը եփվելուց հետո այն տեղափոխել եռացող սոուսով կաթսայի մեջ:

Մակարոնը թույլ կրակով եփեք սոուսի մեջ 1 րոպե:

Պաստայի մեջ ավելացրեք մի փոքր մակարոնի ջրից:

Ավելացրեք ռեհան:

Պարմեզանը ավելացրեք վերջում, որ չհալչի:

Մեկնաբանություններ