Ծառուկյանն անսպասելիորեն մեկ օրով մեկնել է Բելառուս եւ վերադարձել. «Հրապարակ»

Ծառուկյանն անսպասելիորեն մեկ օրով մեկնել է Բելառուս եւ վերադարձել. «Հրապարակ»

Կիսվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս անսպասելիորեն մեկ օրով մեկնել է Բելառուս եւ վերադարձել։ Նպատակը եղել է նախագահ Լուկաշենկոյին հանդիպելը, նրա հետ որոշ նախընտրական հարցեր քննարկելը։ Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից։

Նա սկզբում նշեց, որ տեղեկություն չունի, իսկ ավելի ուշ հաղորդեց․ «Պարոն Ծառուկյանը երեկ մասնավոր թռիչք է ունեցել, նա բիզնեսի հետ կապված հարցերով մեկօրյա աշխատանքային այց է ունեցել Սոչի, ապա վերադարձել»: Ինչ վերաբերում է Ծառուկյանի առաջիկա ծրագրերին, ապա, հիշեցնենք, նա Գյումրիում ասել էր, որ այդ մասին հայտարարություն կանի առաջիկա օրերին։ Մեր տեղեկություններով, քննարկվում է անգամ մամլո ասուլիս հրավիրելու տարբերակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
loading...