Ինչ է թաքնված Բաղրամյան 26 շենքի ներսում (լուսանկարներ)

Ինչ է թաքնված Բաղրամյան 26 շենքի ներսում (լուսանկարներ)

Կիսվել
Շատերին է հետաքրքրում, թե ինչպիսին է Նախագահական նստավայրը ներսից:

Openblog.am-ը-ը ներկայացնում է լուսանկարներ Նախագահական նստավայրից:


Կանաչ դահլիճ


Այս դահլիճում Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների՝ խորհրդարանների նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների, դեսպանների


Կլոր դահլիճ

Այս դահլիճում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների՝ ՀՀ Նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այս դահլիճում է կազմակերպվում նաև այլ պետությունների ղեկավարների այցերի ընթացքում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:


Ոսկեզօծ դահլիճ

Այս դահլիճում տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության Նախագահի և այլ պետությունների Նախագահների հանդիպումները՝ երկկողմ ձևաչափով: Այստեղ Հանրապետության Նախագահն ընդունում է նաև հոգևոր առաջնորդների:


Մեծ դահլիճ

Այս դահլիճում կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից տրվող պաշտոնական և տոնական ընդունելությունները, պետական և պաշտոնական ճաշերը, ինչպես նաև կազմակերպվում են պարգևատրման արարողություններ ու մամուլի ասուլիսներ:


Փոքր սրահ

Այս սրահում տեղի են ունենում հանդիպումներ այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կապույտ /բրիֆինգների/ դահլիճ

Այս դահլիճում Հայաստանի Հանրապետության Նախագահն անցկացնում է խորհրդակցություններ և նիստեր: Այստեղ կազմակերպվում են նաև ՀՀ Նախագահի և այլ պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսներ: Այս դահլիճում Հանրապետության Նախագահն ընդունում է օտարերկրյա պատվիրակությունների:

Հանդիպումների դահլիճ

Այս դահլիճում կազմակերպվում են այլ պետությունների ղեկավարների պաշտոնական և պետական այցերի ընթացքում տեղի ունեցող ընդլայնված կազմով բանակցությունները:

Բուխարու սրահ

Այս սրահում կազմակերպվում են արտերկրյա բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներ:

Սպիտակ դահլիճ

Այս դահլիճում Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է օտարեկրյա պատվիրակությունների: Այստեղ կազմակերպվում են խորհրդակցություններ:

Նոր վարչական մասնաշենք

ՀՀ Նախագահի նստավայրի նոր վարչական մասնաշենքը

Խորհրդակցությունների դահլիճ

Այս դահլիճում Հայաստանի Հանրապետության Նախագահն անցկացնում է խորհրդակցություններ: Այլ պետությունների ղեկավարների աշխատանքային այցերի ընթացքում այս դահլիճում կազմակերպվում են նաև ընդլայնված կազմով բանակցություններ:

Հանդիպումների սրահ

Այս սրահում Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակությունների:

Խորհրդակցությունների սրահ

Այս սրահում Հայաստանի Հանրապետության նախագահն անցկացնում է խորհրդակցություններ:

Խորհրդակցությունների սրահ

Այս սրահում Հայաստանի Հանրապետության նախագահն անցկացնում է խորհրդակցություններ:

Նախագահի աշխատասենյակը

Նախասրահ

ՀՀ Նախագահի աշխատասենյակի, Հանդիպումների սրահի և Խորհրդակցությունների դահլիճի նախասրահը


Նախասրահ

ՀՀ Նախագահի աշխատասենյակի, Հանդիպումների սրահի և Խորհրդակցությունների դահլիճի նախասրահը

Նախասրահ

ՀՀ Նախագահի նստավայրի նոր վարչական մասնաշենքի նախասրահը

Նախասրահ

ՀՀ նախագահի նստավայրի հին և նոր մասնաշենքերը միացնող նախասրահը, որտեղ ցուցադրված են տարբեր երկրների նախագահներից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահի ստացած նվերները

Մեկնաբանություններ