«Դեղերի մասին» նոր օրենքը մոտ ապագայում կհանգեցնի դեղերի գների էական բարձրացման. «Հայկական...

«Դեղերի մասին» նոր օրենքը մոտ ապագայում կհանգեցնի դեղերի գների էական բարձրացման. «Հայկական ժամանակ»

Կիսվել

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկվանից ուժի մեջ է մտել ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքը։ Կան հիմնավոր մտավախություններ, որ մեղմ ասած՝ խնդրահարույց այս օրենքը մոտ ապագայում կհանգեցնի դեղերի գների էական բարձրացման, ինչը, սակայն, միանգամից տեղի չի ունենա։

Խնդիրն այն է, որ նոր օրենքով լրջորեն սահմանափակվում են դեղերի այսպես կոչված «զուգահեռ ներմուծման» հնարավորությունները։ Այսինքն, եթե մինչև հիմա հնարավոր էր նույն դեղորայքը ներկրել ասենք Ռուսաստանից, որտեղ այն երբեմն մի քանի անգամ ավելի էժան է, քան ուղիղ արտադրողից ներմուծելու դեպքում, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ եղանակով դեղերի ներկրումը կարող է իսպառ դադարել։ Ներկայումս կա «զուգահեռ ներմուծման» եղանակով Հայաստան ներկրված դեղերի որոշ խմբաքանակ, որը դեռ կվաճառվի նախկին գներով, սակայն նոր խմբաքանակները ներմուծելուց հետո դրանց գինը, ամենայն հավանականությամբ, էականորեն կաճի։ Բացի դրանից, այս պահին դեռ մշակված չեն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ բազմաթիվ նորմատիվ ակտեր, և մի որոշ ժամանակ օրենքի որոշ դրույթներ գործնականում դեռ չեն կիրառվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ