6 մթերք, որոնք օգտագործելուց եղունգներն ու մազերը երկարում են

6 մթերք, որոնք օգտագործելուց եղունգներն ու մազերը երկարում են

Կիսվել

Takprosto.cc կայքը գրում է, որ գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնք օգնում են մազերին ու եղունգներին երկարել:

1. Սաղմոն: Այս ձուկն օրգանիզմի համար շատ օգտակար վիտամին D, սպիտակուց և օմեգա-3 ճարպային թթուներ է պարունակում, որոնք օգնում են ամրացնել եղունգները, կանխարգելում են դրանց փխրունությունը, ամրացնում մազերի արմատները, օգնում դրանց արագ աճել:

dzuk

2. Ընկույզ: Այդ հարուստ է օմեգա-3 ճարպային թթուներով, ինչպես նաև օրգանիզմի համար կարևոր վիտամին E-ով: Սրանք ամրացնում են ատամները, մազերին ուժ տալիս, դրանք ավելի ամուր և խիտ են դարձնում, արագացնում են եղունգների աճը:

ynkuiz

3. Սպիտակուցի շիճուկ: Եթե մազերն ու եղունգները սպիտակուցի պակաս ունեն, դրանք թույլ և անփայլ են դառնում: Կարճ ժամանակահատվածում իրավիճակը շտկել կօգնի շիճուկը:

shijuk

4. Ոսպ: Այն մի խումբ օգտակար վիտամիներ և միկրոէլեմենտներ է պարունակում: Այնպիսի նյութերը, ինչպիսիք են երկաթը, ցինկը, սպիտակուցը, նպաստում են նոր մազերի աճին, դրանց ուժ և բնական փայլ տալիս,  մազերը դառնում են ավելի ամուր և խիտ, իսկ եղունգները՝ ամուր և առողջ:

vosp

5. Սպանախ: Այն մի շարք օգտակար նյութեր է պարունակում, ինչպիսիք են վիտամին C-ն, տարբեր թթուները: Սրանք արագացնում են մազերի աճը, դրանք ավելի խիտ և առողջ են դարձնում: Սպանախը հաճախ օգտագործելու դեպքում եղունգներն այլևս չեն շերտավորվում, դառնում են ամուր և երկարում են:

5

6. Քաղցր կարտոֆիլ: Այն մեծ քանակով վիտամին A է պարունակում: Եթե մարդկանց պակասում է դա, նրանց սկսում է անհանգստացնել թեփը, մազերը սկսում են թափվել, եղունգները՝ շերտավորվել: Քաղցր կարտոֆիլի նույնիսկ փոքր քանակն ընդունակ է շտկել իրավիճակը:

kart

Մեկնաբանություններ
loading...