Թրամփը խզել է Բաքվի հետ իր պայմանագիրը

Թրամփը խզել է Բաքվի հետ իր պայմանագիրը

Կիսվել

Ըստ Թրամփի իրավաբանի՝ ընտրված նախագահը խզել է իր բիզնես պայմանագիրը Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի Անար Մամադովի հետ և Ադրբեջանում «Trump Luxury Hotel»-ը կփակվի դեռ չբացված։ Թրամփը թույլատրել էր, որ Մամադովը հյուրանոցը անվանի «Trump Hotel» պայմանով, որ իրեն տարեկան հյուրանոցի սեփականատերը կվճարի 2.5 մլն դոլար։ Առաջին տարվա վճարը Թրամփը ստացել էր, չնայած հյուրանոցը դեռ չեր բացվել։ Այսօր Թրամփի աշխատակազմը հայտարարել է, որ պայմանագիրը խզվել է «housecleaning»-ի (տան մաքրման աշխատանքներ) շրջանակներում։ Հիշեցնեմ՝ սա Թրամփին Ադրբեջանի հետ կապող միակ բիզնեսն էր՝ չնայած տարածված «Թրամփն ադրբեջանամետ է» տեսությանը։ Ի դեպ, այստեղ Իվանկա Թրամփն էլ մտածելու բան ունի, քանի որ որպես ընտանիքի ներկայացուցիչ Մամադովը հենց իրեն էր հրավիրել ծանոթանալու հյուրանոցի շինարարական աշխատանքների վերջին փուլին։

Image may contain: sky, skyscraper and outdoor

Մեկնաբանություններ
loading...