Ռուբեն Վարդանյանը՝ Կարեն Կարապետյանի խորհրդակա՞ն. «Կդառնա, կտեսնեք». «Իրատես»

Ռուբեն Վարդանյանը՝ Կարեն Կարապետյանի խորհրդակա՞ն. «Կդառնա, կտեսնեք». «Իրատես»

Կիսվել

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դեռ Կարեն Կարապետյանի նշանակումների օրերին խոսակցություն կար, որ, ըստ ամենայնի, ոչ անհայտ մյուս ֆորբսահայ, «Ավրորա» նախագծի հեղինակ, «Գլոբալ հայեր» նախաձեռնության անդամ Ռուբեն Վարդանյանը կդառնա վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական` ոչ դասական, այլ միջազգային, նանոինդուստրիայի եւ գործարար, ստեղծագործ կապերի առումով:

Ընդ որում` այդ խոսակցությունները կրկին թարմացան վերջերս` Հայ բարեգործական միության 110-ամյակի առիթով Կարեն Կարապետյանի ասուլիսից հետո, որին մասնակցում էր նաեւ Ռուբեն Վարդանյանը: Այնուհանդերձ, կառավարության մեր աղբյուրները, հարցմանն ի պատասխան, ասացին, որ չի կարող լինել նման բան. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ Ռուբեն Վարդանյանը խորհրդական դառնա»: Իրենց հերթին էլ մեր աղբյուրները պնդում են` կդառնա, կտեսնեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
loading...