Վերադարձրեք ձեզ մոտ մնացած ուրիշների իրերը. 10 բան, որ պետք է անպայման...

Վերադարձրեք ձեզ մոտ մնացած ուրիշների իրերը. 10 բան, որ պետք է անպայման անել մինչև Ամանոր

Կիսվել

Դեկտեմբերի վերջին օրերը հիանալի ժամանակահատված են անցնող տարին ամփոփելու համար։

Openblog.am-ը ներկայացնում է գործողությունների ուշագրավ ցանկ, որում ներառված խորհուրդներին հետևելու դեպքում կկարողանաք ավարտին հասցնել բոլոր գործերն ու հանգիստ խղճով դիմավորել Ամանորը:

1. Վերադարձրեք ձեզ մոտ մնացած այն իրերը, որոնք ուրիշին են պատկանում։

2. Դուրս նետեք հին, անպետք, այլևս չօգտագործվող իրերը։

3. Ավարտին հասցրեք նախապես ծրագրած կարևոր գործերից գոնե մեկը։

4. Ներողություն խնդրեք նրանցից, ում վիրավորել եք, և ինքներդ ներեք ձեզ վիրավորողներին։

5. Շնորհակալություն հայտնեք նրանց, ովքեր այս տարի ուրախացրել են ձեզ:

6. Թղթի վրա գրեք այն բոլոր ցանկություններն ու նպատակները, որոնք կապում եք 2016թ. հետ:

7. Ինքներդ ձեր մեջ վերլուծեք անցնող տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու անհաջողությունները:

8. Տոնածառը զարդարեք։

9. Ամանորյա զգեստ գնեք։

10. Որոշեք, թե ում հետ եք դիմավորելու այս հրաշալի տոնը։

Մեկնաբանություններ
loading...