«Համ հաղորդմանն ես մուտիլովկա արել, համ Ծառուկյանին ես խաբել». Պետրոս Ղազարյանը նախօրեին...

«Համ հաղորդմանն ես մուտիլովկա արել, համ Ծառուկյանին ես խաբել». Պետրոս Ղազարյանը նախօրեին չի մասնակցել «Կենտրոնի» ամանորյա բանկետին. «Հրապարակ»

Կիսվել

«Հրապարակ»-ի տեղեկություններով` «Կենտրոն» ՀԸ հաղորդավար Պետրոս Ղազարյանի վերջին հաղորդումը, որի հյուրն էր «Քաղաքացիական ակտիվ քայլ» հորջորջված կուսակցության առաջնորդ, ոչ անհայտ Սերգեյ Դանիելյանը՝ Յոժը, եւ որն ընթացել էր ժպտացող կղանքի լոգոյի ներքո, հունից հանել է նախագահականի որոշ պաշտոնյաների եւ Գագիկ Ծառուկյանին։ Վերջինս վերցրել է հեռախոսն ու «գիլյոտինի» ենթարկել նրան: Պետրոսն արդարացել է, թե նախագահականի հետ ճշտվել է՝ «Վլադը տեղյակ էր», Ծառուկյանն ասել է` «կապ չունի», հետո պարզել է, որ «ճշտում» չի եղել: Այնուհետեւ Պետրոսը փորձել է կապվել նախագահականի քարոզչական պատասխանատուների հետ, խոստովանել, որ խաբել է Ծառուկյանին, թե հյուրի առումով ճշտված է եղել նախագահականի հետ, ու խնդրել, որ միջամտեն:

«Պատասխանատուներն» ասել են` համ հաղորդմանն ես մուտիլովկա արել, համ Ծառուկյանին ես խաբել, հիմա էլ մեզ ես ֆռռացնում. ղեկավարդ ոնց կորոշի, էնպես էլ կլինի, մենք կապ չունենք»: Ընդ որում, «քարոզչական պատասխանատուներն» այս քայլով փորձել են հասկացնել ստվերային խաղեր տվողներին, որ «էդ ժամանակներն» անցել են, նույն տաշտից օգտվողների սեպարատ խաղերն այսուհետ չեն ներվելու` «մեջ ուտել, կողք ման գալ այլեւս չկա»: Ի դեպ, Պետրոս Ղազարյանը նախօրեին չի մասնակցել «Կենտրոնի» ամանորյա բանկետին, իսկ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ընդամենը արձակուրդ է գնացել՝ վերադառնալու է:

Մեկնաբանություններ
loading...