Կարտոֆիլի դիետա. -50 կգ՝ 1 տարում

Կարտոֆիլի դիետա. -50 կգ՝ 1 տարում

Կիսվել

Մեկ տարի առաջ ավստրալացի Էնդրյու Թեյլորը երդվեց  կարտոֆիլից բացի ուրիշ  ոչինչ չուտել և այդպես էլ արեց: Արդյունքում նրա քաշը պակասեց 50 կգ-ով, իսկ կամքը ավելացավ այնքան, որ   ճաշի կամ ընթրիքի հրավերքին նրան չի գայթակղում նույնիսկ ամենաախորժելի  ուտեստը:

Էնդրյու Թեյլորն իր տարօրինակ մտահղացումը   կյանքի կոչեց կարտոֆիլի օգտակար հատկությունները լավ ուսումնասիրելուց հետո միայն: Կարտոֆիլը, պարզվում է, մարդու օրգանիզմին անհրաժեշտ շատ նյութեր է պարունակում. ածխաջրեր, սպիտակուցներ, վիտամին C, երկաթ:

Մեկ տարի շարունակ Էնդրյուի ճաշատեսակները եղել են  տապակած և խաշած կարտոֆիլը, կարտոֆիլի խյուսը, իսկ վերջերս նա կարտոֆիլից բլիթներ պատրաստել է սովորել:

Օրական Էնդրյուն 3-4 կգ կարտոֆիլ է ուտում, և մեկ տարվա ընթացքում  նիհարել է 50 կգ-ով:

Աղբյուրը՝ http://life.panorama.am/hy/news/2016/12/21/dieta/559918

Մեկնաբանություններ