Հալեպը ցնծում է զինված գրոհայինների վերջին խմբի տարհանման առիթով. Ֆոտոշարք. video

Հալեպը ցնծում է զինված գրոհայինների վերջին խմբի տարհանման առիթով. Ֆոտոշարք. video

Կիսվել

Հալեպը ցնծում է զինված գրոհայինների վերջին խմբի տարհանման առիթով, Հալեպի ամբողջովին ազատագրված լինելու մասին պատմական լուրն այլևս պաշտոնական է և հաստատված Սիրիայի բանակի հրամանատարության կողմից:

Жители в освобожденном квартале восточного Алеппо

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։

Жители в освобожденном квартале восточного Алеппо

Ինչպես հաղորդում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը՝ բանակի հրամանատարությունը շեշտել է, որ Հալեպում անվտանգության և ապահովության հաստատումը ռազմավարական մեծ շրջադարձ է և առանցքային նշանակություն ունի ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև մահացու հարված է ահաբեկչությանն աջակցող երկրներին:

Военнослужащие в освобожденном квартале восточного Алеппо

Освобожденный квартал восточного Алеппо

Освобожденный квартал Алеппо

Հալեպի բնակիչները դուրս են եկել փողոցներ, գրկախառնվել և տոնել են վերջնական հաղթանակը, նրանց չի խանգարել անգամ անձրևոտ եղանակն ու սաստիկ քամին, գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) գործակալությունն ու հավելում. «Այսօր՝ անցնող 5 տարվա ընթացքում առաջին անգամ, Հալեպում մարդիկ կրակում են օդ, այլ ոչ թե միմյանց վրա»:

«Ես կարծում էի, որ այս օրը երբեք չի գա: Մենք սրան սպասել ենք 5 տարի»,- ասել է Հալեպի բնակչուհիներից մեկը գործակալության թղթակցի հետ զրույցում:

Մեկնաբանություններ
loading...