Մահացել է հայտնի երգիչ Ջորջ Մայքլը

Մահացել է հայտնի երգիչ Ջորջ Մայքլը

Կիսվել
53 տարեկանում մահացել է ժամանակակից փոփ երգարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Ջորջ Մայքլը,  հայտնում է The Guardian-ը:

Աստղի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ Մայքլը կյանքից հեռացել է տանը, իսկ նրա մահը խաղաղ է եղել:

Դեռեւս պաշտոնապես հայտնի չէ նրա մահվան պատճառը:

Նշենք, որ Ջորջ Մայքլը, ով ծագումով հույն էր, համարվում է ամենահաջողակ փոփ երգիչներից մեկը. նա իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:

1987 և 1988թթ. բրիտանացի երգիչն արժանացել է 2 «Գրեմմի» մրցանակի:

Մեկնաբանություններ