Սոդան՝ ձեռքերի համար

Սոդան՝ ձեռքերի համար

Կիսվել

Գեղեցիկ, հարթ և փափուկ ձեռքեր ցանկանում են ունենալ բոլոր կանայք: Հաճախ իրենց նպատակին հասնելու համար շատերը հսկայական կարողություն են ծախսում տարբեր պրոցեդուրաների վրա: Չնայած շատ խնամքի միջոցներ հրաշալի արդյունք են խոստանում, դրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել անընդհատ ձեռքի տակ գտնվող սոդայի հետ:

Ինչպե՞ս օգտագործել սոդան ձեռքերի խնամքի համար

Եթե հոգնել եք գումարներ ծախսել քսուքների վրա, որոնք միայն կարճաժամկետ ազդեցություն են թողնում, ժամանակն է անցնել բնական միջոցի, որը միշտ ձեռքի տակ է: healthyfoodteam կայքը ներկայացնում է սոդայի օգտագործման մի քանի եղանակ, որոնք կօգնեն ձեռքերին փափուկ և գեղեցիկ տեսք հաղորդել:

Ձեռքերի մաքրում և փափկեցում

1ճ/գ սոդան խառնեք կես ճաշի գդալ մանրացրած շաքարով և մի քանի կաթիլ ձիթապտղի յուղով: Ստացված խառնուրդով տրորեք ձեռքերը մոտավորապես 10 րոպե: Ապա պարզապես լվացեք սովորական ջրով: Այս գործողությունը կօգնի ձեռքերը փափուկ պահել 24 ժամ շարունակ:

Կարող եք նաև սոդան խառնել հեղուկ օճառով՝ 3:1 հարաբերությամբ, զգուշորեն մաքրեք ձեռքերն այդ հեղուկով և կնկատեք, թե ինչպես են փափկում ձեռքերը:

Եթե ցանկանում եք առողջ ձեռքեր և եղունգներ ունենալ, մի փոքր ջրին խառնեք սոդան: Մերսեք ձեռքերն ու եղունգները՝ հեռացնելով մաշկի մեռած բջիջներն ու կեղտը, թողեք չորանան ձեռքերը:

Եվ վերջապես, սոդան կարող է վերացնել տհաճ հոտերը ձեռքերի վրայից: Եթե ձուկ եք եփել կամ սխտոր եք կտրատել, սոդայի և ջրի խառնուրդը կանցկացնի այդ հոտը:

 

Մեկնաբանություններ
loading...