Առակ

Առակ

Կիսվել

Հեռավոր իրականության մեջ,անհայտ մի անկյունում,միայնակ ապրում էր մի մարդ` կտրված աշխարհից ու մարդկանցից:Տարիների մենության տաղտուկից նա իր օրերը նվիրել եր գիտությանը,այդպիսով հաղթել մենության հետ մենամարտում:
Կարդում էր,հետազոտում,փորձարկում:Հասել էր մեծ հաջողությունների:Ուներ աշխատություններ,մտքում անգիր արած ելույթներ` միայն ծափահարող չկար:
Եվ ահա մի օր որոշում է ստեղծել մեքենա,որը կհասկանա,կգնահատի,կվոգևորի ու կծափահարի իրեն:
Ստեղծում է ռոբոտ-կին,որը չէր տարբերվում մարդ արարածից:Միայն մի թերություն կար:Մարդ կերտելու արվեստում պատճենեց ամեն բան,բացի սրտից:Ռոբոտը սիրտ չուներ:
Այդ օրից սկսած մարդու դեմքին ժպիտ էր հայտնվել:Արթնանում էին միասին,նախաճաշում,սուրճ խմում:Նրան պատմում էր իր գործերի,հաշվարկների,փորձերի մասին ու հպարտությունից փայլում:
Օրերի հետ մոռացել էր մենակության մասին ու կապվել իր ստեղծածին:Սիրահարվե էր:
-Սիրում եմ քեզ,-խոստովանեց մի օր մարդը:
-Իսկ ես քեզ չեմ սիրում,-եղավ պատասխանը.
Առանց սրտի սիրել չեն կարող:
Առհամարված զգալով,մարդը լցվեց չարությամբ:
Նա հաղթել էր կյանքի բոլոր մենամարտերում` միայնություն,ծերություն,վախ,ժամանակ…
Բայց չէր կարողանում հաղթել մի հասարակ ռոբոտի:
Որոշում է ոչնչացնել նրան,այդպիսով հաղթելու համար…Ու ոչնչացրեց:
Գոհ հայացքով փլվում է բազկաթոռին ու հաղթանակի առթիվ ծխում:
Անցնում են օրեր ու կարոտը սկսում է խեղդել:Ռոբոտի հետ ոչնչացրել էր իրեն:Հասկացել էր,որ ռոբոտ-կինն այդպես էլ չսիրեց իրեն:Հասկացել եր,որ պարտվել է:Պարտվել է այն ժամանակ,երբ հաղթել է…
ԵՎ սկսվում է մի նոր մենամարտ…
……………………………………………
ԵՐԲԵՄՆ ՄԱՐԴԻԿ ՊԱՐՏՎՈւՄ ԵՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ,ԵՐԲ ՀԱՂԹՈւՄ ԵՆ:

Մեկնաբանություններ
loading...