Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ, ձեզ սուրբ ավետիս. Հայ Առաքելական եկեղեցին այսօր...

Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ, ձեզ սուրբ ավետիս. Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծնունդը

Կիսվել

Հայ Առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 6-ին նշում է Սուրբ ծնունդը` Աստվածհայտնության տոնը (Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին), քրիստոնեական մեծագույն տոնը: Սրան նախորդում է պահքը, որից հավատացյալ ժողովուրդը դուրս է գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ:

Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Ապա տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը, որից հետո մարդիկ միմյանց ողջունում են միմյանց «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ, ձեզ Սուրբ Ավետիս» խոսքերով:

Մեկնաբանություններ