Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ չեն ասում տեղադրման ժամանակ

Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ չեն ասում տեղադրման ժամանակ

Կիսվել

Մեր օրերում բարդ է գտնել այնպիսի բանկարան, որի պատուհաններ այս պես կոչված «եվրո» չեն։ Ի տարբերություն փայտե պատուհանների՝ պլաստմասսե այս պատուհանները ավելի լավ են պահպանում ջերմությունը և ձայնամեկուսիչ են։ Սակայն տեղադրող անձնակազմերը հիմնականում «մոռանում» են մարդկանց որոշ կարևոր մանրուքների մասին հայտնել։

Բոլոր պատուհանները պետք է «յուղել»

Այո՛, սա հասարակ բան է, սակայն շատ քիչ մարդիկ գիտեն այս մասին։ Եվ երբ պատուհանի փականը սկսում է վատ գործել, մենք վարպետ ենք կանչում, չնայած որ այս խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել ինքնուրույն։

Տարին առնվազն մեկ անգամ պետք է յուղով պատել պատուհանի բոլոր շարժական դետալները։ Այդ գործի համար առավել հարմար են կարի մեքենաների համար նախատեսված յուղերը, որը կարելի է գնել ցանկացած տեքստիլային խանութից։ Գնելուց հետո պարզապես մի քանի կաթիլ յուղ քսեք շարժական մասերին։

Պետք է փոխել պատուհանի կարգավորումը՝ կախված տարվա եղանակից

Պետք է հիշել, որ աշնանն անհրաժեշտ է պատուհանները տեղափոխել ձմեռային կարգավորման, իսկ գարնանը՝ համապատասխանաբար ամառային։ Դա անելը չափազանց հեշտ է, և ընդհանրապես պետք չէ վարպետին գումար վճարել դրա համար։

Ինչպե՞ս փոխել «եվրո» պատուհանների կարգավորումը

Բացեք պատուհանի փեղկը և գտեք փականի մեխանիզմը։ Ձմռանը պատրաստ լինելու համար պետք է կարգավորել պատուհանի «տակառիկը», որը փականի մասն է։ Պատուհանների մեխանիզմները տարբեր են, սակայն տակառիկները հիմնականում լինում են կլոր կամ օվալաձև։

Այժմ ձեզ անհրաժեշտ է վեցանկյում բանալի (шестигранный ключ), որը կարելի է գնել ցանկացած շինանյութի խանութից։ Այդ բանալին դնում ենք տակառիկի մեջ և պտտում։ Պտտման ընթացքում տակառիկը նույնպես պտտվում է իր առանցքի շուրջ և այդ կերպով կարգավորվում է պատուհանի փակման ուժը և ճնշումը։

Առավել հաճախ տակառիկը լինում է միջսեզոնային կարգավորման վրա։ Որպեսզի իմանաք, թե որ կարգավորումն է Ձեզ մոտ, պատուհանի արանքում թղթի կտոր դրեք։ Եթե պատուհանը փակելուց հետո այն հեշտությամբ դուրս է գալիս, ապա Ձեզ մոտ ամառային կարգավորումն է։ Եթե այն հնարավոր չէ հանել առանց պատռելու, ապա Ձեզ մոտ ձմեռային կարգավորումն է։

Ինչու՞ չի կարելի մշտապես ձմեռային կարգավորումն օգտագործել

Դուք կարող եք դա անել, սակայն այդ պարագայում պատուհանի դետալները հաճախակի վերանորոգման կամ փոխման կարիք կունենան։ Կմաշվի նաև մեկուսիչ ռետինը, և այդ դեպքում արդեն դուք ստիպված կլինեք վարպետ կանչել, որպեսզի նա փոխի այդ ռետինը։

 

Մեկնաբանություններ
loading...