Կանանց ամենատարածված 7 սխալներն անկողնում` ըստ տղամարդկանց

Կանանց ամենատարածված 7 սխալներն անկողնում` ըստ տղամարդկանց

Կիսվել

Կարելի է ասել, որ զուգընկերների միջև ինտիմ խնդիրներ են առաջանում, երբ մեծ տարբերություն են զգում այն բանում, թե իրականում ինչ են ուզում և արդյունքում ինչ են ստանում: Անկողնում խնդիրները կարելի է բնութագրել, որպես սեքսուալ անհամատեղելիություն, կամ դուք իրոք ինչ-որ սխալներ եք գործում, որոնք ձեզանից վանում են տղամարդկանց:

Պետք չէ անմիջապես հիշել արտաքինի կամ մարմնի թերությունների մասին, քանի որ կանացի սեքսուալությունը թաքնված է նրա մտքերում և երևակայության մեջ, ձայնի մեջ և սովորությունների:

Եվ այսպես խոսենք կանացի ամենատարածված սխալների մասին, որոնք թույլ են տալիս անկողնում՝ ըստ տղամարդկանց:

1 Ձեր ննջասենյակն ավելի շատ աշխատասենյակ է հիշեցնում

Դուք մտածում եք, որ ննջասենյակում գտնվող համակարգիչը կամ ֆաքսի ապարատը չի՞ ազդի ձեր զուգընկերոջ վրա: Ննջասենյակի այդպիսի մթնոլորտը տղամարդուն ասում է այն մասին, որ դուք ձեր աշխատանքային խնդիրները ձեր հետ անկողին եք բերում: Հիշե՛ք, ձեր ննջասենյակը բացառապես միայն քնի և սիրով զբաղվելու համար է: Ողջ տեխնիկան պետք է թողնել ննջասենյակի սահմաններից դուրս, կարելի է միայն թողնել գրքեր սեքսի մասին, կամ նմանատիպ բաներ:

2 Չափից շատ մաքրասիրություն, կոկիկություն

Օրգազմից հետո անմիջապես լոգարան վազելը տղամարդու համար ամենագրավիչ տեսարաններից չէ: Մի՛ շտապեք ձեզ կարգի բերել. Արժե լոգանք ընդունել սեռական հարաբերություններից հետո, բայց միայն թե ավելի ուշ: Մնացեք անկողնում ձեր սիրելի տղամարդու հետ, ամրապնդեք ձեր ունեցած սեքսը համբույրներով, գրկախառնությամբ, կամ նրա համար հաճելի խոսքերով:

3 Տնային հագուստ (դրես-կոդ)

Խոսքն այն մասին չէ, որ տանը միշտ հագնեք կարմիր ներքնազգեստ և գայթակղիչ զուգագուլպաներ, բայց լայնացած սպորտային հագուստը, կեղտոտ կամ պատռված վերնաշապիկը՝ կտրականապես անթույլատրելի է, որ ձեր տղամարդը տեսնի: Քանի որ կապ չունի, թե որտեղ եք դուք գտնվում, կարևորնն այն է, որ ձեր տղամարդուն դուր գալու ցանկությունը երբեք չլքի ձեզ, նույնիսկ եթե նա ձեր կողքին չէ: Դուք գիտեք, թե ձեր մարմնի որ հատվածն է նրան առավել դուր գալիս, այնպես որ կրեք հագուստ, որը կընդգծի նրա սիրելի հատվածը, և ձեր սիրելին ավելի շատ կհիանա ձեզանով:

4 Խոսակցություններ ձեր նախկին կողակցի, ընկերոջ մասին

Ոչ մեկի դուր չի գա, եթե իրեն համեմատեն ինչ-որ մեկի հետ, հատկապես, եթե, տղամարդ է: Ձեզ համար ավելի լավ կամ վատ չի եղել ձեր նախկին ընկերոջ հետ, ուղղակի ուրիշ կերպ է եղել: Այժմ ձեր կողքին մի մարդ է, ում դուք, անկասկած, բոլորից շատ եք սիրում, և մի փորձեք ձեր անկողին բերել նախկին զուգընկերների հետ ունեցած փորձը:

5 Ինտիմը

Ամեն անգամ, սեքսից առաջ, դուք թարմացնում եք ձեր դիմահարդարումը, սանրվում եք, մաքրում եք ատամները… իսկ, երբ հայտնվում եք ձեր սիրելիի առջև, նա արդեն մոռացած է լինում, թե ինչ էր ուզում ձեզանից: Սեքսում սպոնտան լինելը, և այստեղ և հիմա արտահայտությամբ առաջնորդվելը՝ տղամարդկան համար ամենաուժեղ գրգռիչներն են:

6 Բարեգործություն

Եթե դուք շատ եք հոգնել, և տրամադրված չեք, իսկ ձեր տղամարդու մոտ հակառակ տրամադրվածություն է՝ նրան լավություն մի արեք: Չէ՞ որ սեքսը բարեգործություն չէ, այլ, այսպես ասած, փոխշահավետ գործընթաց, որում երկուսն էլ ակտիվորեն մասնակցություն են ունենում: Մի մանրամասնեք, թե ինչու չեք կարող, ուղղակի մի երկու խոսքով ասեք, որ ծանր օր եք ունեցել, և հոգնած եք, իսկ վաղը նրան անմոռանալի անակնկալ է սպասվում: Դա նրան կհետաքրքրի:

7 Տղամարդը միշտ առաջնո՞րդ

Ոչ միայն նա պետք է գրավի ձեզ անկողնում, այլ ձեզ էլ չէր խանգարի նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել, ուղիղ և … փոխաբերական իմաստով: Շատ հոգեբաններ պնդում են, որ տղամարդկանց դուր է գալիս, երբ կանայք սեքսի հարցում նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում: Դրա համար, ժամանակ առ ժամանակ կարելի է քնքուշ փիսիկից վերածվել վայրի վագրի, և ձեր տղամարդուն անմոռանալի պահեր պարգևել:

Մեկնաբանություններ
loading...