6 հիանալի նրբություններ առաջին հայացքից լավ տպավորություն թողնելու համար

6 հիանալի նրբություններ առաջին հայացքից լավ տպավորություն թողնելու համար

Կիսվել

Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեզ դատեն մեր ունակություններով և գիտելիքներով, այլ ոչ թե միայն արտաքին տեսքով։ Սակայն երբ մենք անծանոթ մարդու ենք հանդիպում, նրան հարկավոր կլինի ընդամենը մի քանի վայրկյան մեր մասին որևէ կարծիք կազմելու համար։ Այդ պարագայում մենք ընդամենը մեկ հնարավորություն ունենք՝ լավ տպավորություն թողնելու համար, այդ իսկ պատճառով էլ պետք է ամեն ինչ լավ անել հենց առաջին անգամից։

Ձեր պահվածքը


Ուշադրութուն դարձրեք, թե ինչքան լավ եք «լեզու գտնում» մարդկանց հետ։ Պետք է հետևել դեմքի արտահայտությանը, ձայնին և մարմնի լեզվին. հետազոտությունները ցույց են տվել, որ այս ամենը առավել կարևոր է լավ առաջին տպավորության համար։ Եվ պետք չէ թերագնահատել անկեղծ ժպիտի հզորությունը։

Անձնական տարածություն


Որքսեմիկան մի գիտություն է, որը ուսումնասիրում է, թե ինչպես ենք մենք օգտագործում անձնական տարածությունը շփման ժամանակ։ Այսպիսի գիտելիքները մեծապես կշատացնեն Ձեր՝ լավ առաջին տպավորություն թողնելու հավանականությունը։

Սա առավել ակտուալ է հարցազրույցների ժամանակ։ Այն տեղը, որտեղ դուք նստում եք, խոսում է այն մասին, թե ինչպես եք Ձեզ տեսնում տվյալ աշխատավայրում։ Երբ Ձեզ առաջարկում են նստել, ապա նստեղ ուղիղ և հստակ. մի՛ հենվեք առաջ կամ ետ։ Եթե Ձեզ ստույգ տեղ չեն ցույց տվել, ապա պետք է նստել հենց դիմացը։ Աշխատեք չխաչել ձեռքերը կամ ոտքերը, քանի որ դա ցույց կտա Ձեր կաշկանդվածությունը։

Ձեր հագուստը


Ձեր հագուստը պետք է համապատասխանի Ձեր պահվածքին և խոսքին։ Եթե ցանականում եք լավ տպավորություն թողնել, ապա հագուստը պետք է լինի մաքուր, լավ նայվի Ձեզ վրա և համապատասխանի տվյալ հանդիպմանը։

Ձեր աքսեսուարները


Հիշեք այս պարզ օրենք՝ «Ինչքան քիչ, այնքան լավ»։ Պետք չէ չափից շատ զարդեր կրել, քանի որ աքսեսուարները պետք է լրացնեն Ձեզ, այլ ոչ թե ուշադրություն գրավեն։ Կոշիկը նույնպես կարևոր է, այդ իսկ պատճառով համոզվեք, որ այն անթերի վիճակում է։

Ձեր սանրվածքը


Ձեր սանրվածքը կարող է լրացնել Ձեր կերպարը կամ ամբողջովին ջախջախել այն։ Համոզվեք, որ Ձեր մազերը և եղունգները մաքուր և կոկիկ տեսք ունեն։ Խուսափեք ավելորդ ճոխություններից։

Շպար


Շպարը կարող է օգնել Ձեզ ավելի ինքնավստահ լինել, սակայն այն պետք է համապատասխան լինի սպասվող հանդիպմանը։ Հարցազրույցների համար չի կարելի օգտագործել վառ և աչք ծակող շպար։ Ավելի լավ է օգտվել առավել բնական շպարից, որի օգնությամբ կկարողանաք ընդգծել Ձեր դիմագծերը։

Եվ հիշեք, որ Ձեզ ներկայացնելու ձևից է կախված այն, թե ինչպես կընդունի Ձեզ աշխարհը։ Եթե սովորեք ճիշտ արտահայտվել, ապա մեծապես կավելացնեք լավ տպավորություն թողնելու Ձեր շանսերը։

Մեկնաբանություններ
loading...