Ձմեռ պապիկներ՝ տանիքից․ «Տաշիրը» յուրօրինակ ձևով է շնորհավորել հիվանդ մանուկների Ամանորը

Ձմեռ պապիկներ՝ տանիքից․ «Տաշիրը» յուրօրինակ ձևով է շնորհավորել հիվանդ մանուկների Ամանորը

Կիսվել

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը յուրօրինակ ձևով է շնորհավորել մանկական հիվանդանոցի փոքրիկների Ամանորը։

Ձմեռ պապի հագուստով ալպինիստները Մոկվայում հիվանդանոցի տանիքից պարաններով իջել են, պատուհաններով մտել ներս և հիվանդ երեխաներին նվերներ բաժանել։

«Տաշիր» ընկերությունների խումբը Ռուսաստանում և Հայաստանում մասնագիտացած է անշարժ գույքի, շինարարության և արագ սննդի ոլորտներում։ Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև էներգետիկայի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերն է), արտադրության, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսներում։ «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնում է տարբեր տեսակի ավելի քան 200 ընկերություն։

Աղբյուրը՝  http://www.civilnet.am/news

Մեկնաբանություններ
loading...