Աննախադեպ տեղումների հետևանքով Թուրքիայի 36 նահանգում դպրոցները չեն գործում (տեսանյութեր, նկարներ)

Աննախադեպ տեղումների հետևանքով Թուրքիայի 36 նահանգում դպրոցները չեն գործում (տեսանյութեր, նկարներ)

Կիսվել

Ձյան աննախադեպ առատ տեղումների հետևանքով Թուրքիայի 36 նահանգում՝ այդ թվում Ստամբուլում փակվել են տարրական, միջին և ավագ դպրոցները:

Ինչպես փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը` Ստամբուլի, Բալըքեսիրի, Ամասիայի, Իզմիրի, Մարաշի, Սըվազի (Սեբաստիա), Յալովայի, Քոջաելիի և մի շարք այլ նահանգներում ճանապարհների անանցանելիության հետևանքով դպրոցական արձակուրդ է հայտարարվել:

Առատ ձյունը կաթվածահար է արել Թուրքիայի ամենախոշոր քաղաքի երթևեկությունը, ինչպես նաև դադարեցվել են Բոսֆորի նեղուցով շոգենավերի բոլոր երթուղիները: Վերջին մի քանի տասնամյակում Ստամբուլի բնակիչները ձյան նման առատության ականատես չէին եղել:

Նշենք, որ հունվարի 6-7-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլում տեղացած ձյան շերտը հասել է 1 մետրի:

Image result for istanbulda kar yagisi 2017

Image result for istanbulda kar yagisi 2017

Image result for istanbulda kar yagisi 2017

Image result for istanbulda kar yagisi 2017

Image result for istanbulda kar yagisi 2017

Image result for istanbulda 9 ocak

Image result for istanbulda 9 ocak

No automatic alt text available.

Մեկնաբանություններ