Հունվարի 10-ի աստղագուշակ

Հունվարի 10-ի աստղագուշակ

Կիսվել

Խոյ

Խոյերը կարող են այս օրն ընտրել այցերի համար: Տեղաշարժերի և շփումների արգելքները կվերանան կամ նվազագույնի կհասնեն: Օրն օգնում է կարգ հաստատել, պարզել իրավիճակը, իսկ եթե հանգամանքները լիարժեք վերահսկողության չեն ենթարկվում, ճշտել հասանելի տարբերակները, այլընտրանքները: Չարժե հետաձգել ուսման, ամուսնության, արտասահման մեկնելու հետ կապված փաստաթղթերի կնքումը: Ցանկալի է բծախնդրություն դրսևորել առանցքային իրավական հարցերում:

Ցուլ

Ցուլերին օգտակար է դասակարգել տեխնիկական և ֆինանսական փաստաթղթերը, իրերը, համակարգել օգտակար տվյալներն ու կապերը, ավելի շատ հստակություն մտցնել գործընկերների հետ շփման մեջ և անձնական հարաբերություններում: Օրն օգնում է ճշտել կողմնորոշիչները, ազատվել ավելորդից և վնասակարից, գտնել ապացույց կամ հերքում: Ցանկալի է մտածել ավելի քննադատական, ոչ մեկին կուրորեն չհավատալ:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում նորովի դասակարգել իրենց նպատակները, գնահատական տալ հաջողություններին և հաղթանակներին, բանակցությունների արդյունքներին: Կարևոր է հաշվի առնել արտաքին արդյունքները, ուրիշների արձագանքներն ու գնահատականները: Կարող է դերակատարություն ունենալ ձեր վարկային պատմությունը, գործնական համբավը, ընկերների կամ հաճախորդների շրջանակը: Ուշադրության են արժանի գործընկերային հարաբերությունները:

Խեցգետին

Խեցգետիններին չի խանգարի ավելի շատ կարգ մտցնել մտքերում և զգացմունքներում, ազատվել տեղեկատվական և զգացմունքային ավելորդություններից, վերջ դնել կամ սահմաններ հաստատել տատանումներին, կասկածներին, անարդյունավետ շփմանը: Օգտակար է ճշտել պաշտոնական պարտականությունների շրջանակը: Հարմար պահ է տեղեկատվության, փաստաթղթերի հետ խորացված աշխատանքի համար:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս վերահաշվում կատարել ֆինանսական և այլ ծրագրերում, ճշտել դրանց հետ կապված գործողությունների կարգը, առաջնայնությունների ցանկը, շփումների շրջանակը: Կարելի է զբաղվել հաջողությունների ամրապնդմամբ, արդյունքների հաստատմամբ, հաշվարկների վերջնական ձևակերպմամբ, ամփոփել շփման, ուսման, ճանապարհորդությունների կամ ճշմարտության որոնումների շրջափուլը:

Կույս

Կույսերին այս օրը նոր բացահայտումներ չի խոստանում: Օրվա հիմնական բովանդակությունը կարող են դառնալ ճշգրտող բանակցությունները: Ցանկալի է ազատվել այն բանից, ինչը ոչ ակտուալ է դարձել, ձեզ համար մասնագիտական կամ այլ հետաքրքրություն այլևս չի ներկայացնում: Հնարավոր է ստիպված լինեք այս կամ այն իմաստով վայր դնել լիազորությունները: Կարևոր օր է այն Կույսերի համար, ովքեր փոխանցում են իրենց գործերը, լքում են սովոր վայրը:

Կշեռք

Կշեռքների համար այս օրը կարող է նշանավորվել ուսումնական կամ հաղորդակցման փուլի ավարտով: Կուտակված գիտելիքները, ստեղծված տեղեկատվական զանգվածը կարիք ունեն համակարգման, իրադրությունը պահանջում է մի կողմ դնել երկրորդականը և զբաղվել գլխավորով: Հավանական է ճանապարհորդության, աշխատանքային փուլի ավարտ: Հնարավոր է փաստաթղթերի ձևակերպման հետ կապված պատմության ավարտ:

Կարիճ

Այսօր ինտուիցիան և տրամաբանությունը Կարիճներին հուշում են, որ իրադրությունը փոխվում է դեպի լավը: Կարևոր է վստահել սեփական հոտառությանը և հերթական քայլը ժամանակից շուտ չկատարել: Ցանկալի է վաղվան թողնել ցանկացած գործողություն, որից լավ արդյունք եք սպասում: Կարելի է զբաղվել ֆինանսական կամ այլ փաստաթղթերի համակարգմամբ, ռեսուրսների և հնարավորությունների ստուգմամբ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարևոր է ճիշտ դնել մարդկանց հետ շփման մեջ շեշտերը: Լավագույն օրը չէ համատեղ նախաձեռնությունների, որևէ միություն, խումբ պաշտոնական մուտքի համար: Սակայն չարժե հետաձգել բանակցությունների ավարտական փուլը, կարևոր նրբությունների ճշտումը: Անիմաստ խոսակցությունն ավելի լավ է ավարտել, ձգձգվող վեճի մեջ վերանայել փաստարկները: Անցանկալի են խիստ անձնական թեմաների շուրջ զրույցները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը թույլ է տալիս վերջնականապես պարզել անհատական նպատակները, դնել շեշտերը, ազատվել տեղեկատվական աղբից: Չարժե շտապել հայտարարությունների, խնդրանքների, նամակների ուղարկման, ուսումնական կամ տեղեկատվական փուլի սկսման, նոր նախագծի մեկնարկի հետ: Անցանկալի է մեկնել նշանակալի ուղևորության, այդ թվում՝ գործուղման, նպատակային արտասահմանյան ճանապարհորդության:

Ջրհոս

Օրը Ջրհոսներին թույլ կտա վերջակետ կամ ստորակետ դնել նշանակալի գործընթացում, ստանալ երկարատև ջանքերի վերջնական արդյունքը: Հարմար պահ է ուսումնասիրությունների, բանակցությունների ավարտի համար: Հնարավոր է մասամբ վայր դնեք լիազորությունները, փակեք կամ վերաձևակերպեք նախագիծը: Շատերը հիմքեր կունենան հպարտանալու ձեռք բերածով: Եթե մեծ ծրագրեր ունեք, չարժե մոռանալ պաշտպանությունների հետագա ամրապնդման մասին:

Ձկներ

Ձկները կարող են հույս ունենալ դժվար շրջանի ավարտի, պատասխանատվության մասնակի նվազեցման, նոր հեռանկարների բացման: Հիմքեր կան դրական կանխատեսումների համար, եթե սպասում եք դատավճռի, փորձաշրջանի կամ մրցույթի արդյունքներին: Նույնիսկ բարենպաստ իրավիճակում արժե ճշտել անհանգստացնող պահերը, մինչև վերջին պահը բծախնդրորեն պահպանել կանոններն ու ստանդարտները:

Մեկնաբանություններ