​Հրե Աքաղաղը անպատասխանատու է առողջության հարցում. Առողջությունը 2017-ին

​Հրե Աքաղաղը անպատասխանատու է առողջության հարցում. Առողջությունը 2017-ին

Կիսվել

Ըստ արևելյան աստղագուշակի, 2017-ը Հրե Աքաղաղի տարին է:

Հրե Աքաղաղը անպատասխանատու է առողջության հարցում, քանի որ նրա ուշադրությունն ամբողջովին կարիերային ու անձնական հարաբերություններին է ուղղված: Այդ է պատճառը, որ կենդանակերպի շատ նշաններ սեփական առողջության մասին պետք է լրջորեն հոգ տանեն: Սրանում դրական միտում կա. 2017-ը կօգնի ավելի լավ հասկանալու մարմնի լեզուն, լսելու սեփական զգացումներն ու հետևելու սննդին՝ չմոռանալով ֆիզիկական ակտիվությունը:

Խոյ

Խոյերի համար ձմեռն առողջական իմաստով հեշտ չի անցնի: Հաճախակի մրսածությունն ու թուլությունը կստիպեն վերանայել կենսակերպը: Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ մթերք օգտագործել, խմել մաքուր ջուր ու հաճախակի զբոսնել՝ չմոռանալով տաք հագնվելու մասին:

Ցուլ

Ցուլերը հնարավոր է՝ ավելորդ կիլոգրամների խնդրի առջև հայտնվեն: Ցուլերից շատերը չեն էլ նկատի քաշի ավելացումը, մյուսներն էլ չափից ավելի կանհանգստանան դրա պատճառով: Լավագույն միջոցը ֆիզիկական մարզումներն են: Ցուլերին խորհուրդ է տրվում լողով զբաղվել: Ամռանը տաք երկրներ մեկնեք, արևահարվեք ու լողացեք ծովի աղաջրում:

Երկվորյակներ

Երկվորյակների բախտն առողջության հարցում, մնացածի համեմատ, կարելի է ասել՝ կբերի: 2017-ին Երկվորյակներին առողջական խնդիրներ չեն սպառնում, սակայն Հրե Աքաղաղը թախանձագին խորհուրդ է տալիս՝ հետևել ճիշտ, առողջ սննդին, ակտիվ կենսակերպին, չէ՞ որ առանց դրանց անգամ ամենաամուր օրգանիզմը կարող է խաթարումներ ունենալ:

Խեցգետին

Խեցգետինը կարիերայի ճանապարհին կարող է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան տագնապների ենթարկվել: Խորհուրդ է տրվում սնման այլ համակարգեր ուսումնասիրել, ավելի շատ ժամանակ անցկացնել միայնության մեջ: Հենց նման մեթոդները կարող են օգնել լիարժեք վերականգնելու ուժերն ու էներգիան:

Առյուծ

Քրոնիկ հիվանդություններ ունեցող Առյուծները պետք է լրջորեն զբաղվեն իրենցով: Ինքնահոսի չի կարելի թողնել անգամ ամենատարրական տկարությունը: Մի ծուլացեք, դիմեք մասնագետին ու անպայման հետևեք նշանակումներին: Աշնան ամիսներին Առյուծները երբեմն անհանգստություն կզգան ստամոքս-աղիքային տրակտի պատճառով: Դրանից խուսափելու համար պետք է առողջ սնունդ ընդունեն ու որակյալ ջուր օգտագործեն:

Կույս

Կույսերը չեն տառապի հաճախակի մրսածության հետևանքներից: 2017-ին նրանց օրգանիզմը նախանձելի դիմադրողականություն կդրսևորի շատ հիվանդությունների դեպքում: Սակայն ամեն ինչ չէ, որ վարդագույն է. հաճախ Կույսերի հոգեբանական տեսակները ընկճվածություն կզգան: Դատարկված ու անկումային վիճակները չի կարելի դեղորայքով բուժել, դրա փոխարեն հրաշալի կդարմանեն մարզումներն ու ցանկացած սրտամոտ աշխատանքը:

Կշեռք

Կշեռքը հաճախ նյարդային վիճակում կլինի: Պատճառը ընտանեկան հարթակում անհամաձայնությունները կլինեն: Կշեռքի տրամադրության հաճախակի փոփոխությունները կարող են թուլացնել ուժն ու ցանկությունը: Չի կարելի թույլ տալ, որ հոգեկան ապրումները խորանան ու լուրջ խնդիրների վերածվեն: Հետևեք ձեր առողջությանը, լողով զբաղվեք հնարավորության դեպքում և ուսումնասիրեք արևելյան առողջ կենսակերպի պրակտիկան:

Կարիճ

Կարիճն այնքան տարված կլինի իր կարիերայով ու անձնական հարաբերություններով, որ կմոռանա իր առողջության մասին: Ողջ տարին առողջական խնդիրներ չեն լինի, սակայն տարեվերջին այդ անփութությունը կարող է հիշեցնել իր մասին: Այն Կարիճները, որոնք Հրե Աքաղաղի տարում կմոռանան սպորտով զբաղվելու և առողջ սննդի մասին, մի քանի կգ կգիրանան, ինչը մարսողական խնդիրների առաջացման պատճառ կարող է դառնալ:

Աղեղնավոր

Աղեղնավորի համար 2017-ը իսկն այն ժամանակն է, երբ պետք է մտածել փոփոխությունների մասին. դա կարող է սնմանը վերաբերել, սպորտի նոր տեսակին կամ էլ նոր հետաքրքրություններին: Աստղերը խորհուրդ են տալիս շեշտը դնել ճիշտ սնվելու ու առավոտյան մարմնամարզության վրա:

Այծեղջյուր

Հնարավոր է, որ Այծեղջյուրն ամանորյա մարաթոնի ավարտից հետո արդեն մարսողության հետ կապված խնդիրներ ունենա: Այծեղջյուրները չպիտի մոռանան, որ մարդկային իմունիտետի հիմնական որոշիչ մասն աղիքներին է բաժին ընկնում հետևաբար պետք է հետևեն սննդին ամբողջ տարին, որ հիվանդության տեր չդառնան:

Ջրհոս

Ջրհոսները 2017-ին մի քանի անգամ կդիմեն ատամնաբույժի օգնությանը. առաջին անգամ՝ սուր ցավով. մի քանի անգամ էլ՝ կանխարգելման նկատառումներով՝ կուտակված խնդիրները վերացնելու համար: Հատկապես Ջրհոս կանայք ուշադրություն պետք է դարձնեն մաշկին ու մազերի վիճակին:

Ձկներ

Ձկները առողջական խնդիրներից խուսափելու համար հատուկ ուշադրություն պետք է դարձնեն ընդհանուր վիճակին. անպայման մարզվեք, ամռանը դուրս եկեք ձեր բնակավայրից, օդափոխվեք: Կոփվեք տարվա տաք եղանակին, իսկ ցրտերի հետ բանջարեղեն ու մրգեր գործածեք՝ մի կողմ դնելով արագ պատրաստվածքները:

 

Մեկնաբանություններ