​Օրական մի բուռ ընդեղենը երկարացնում է կյանքը

​Օրական մի բուռ ընդեղենը երկարացնում է կյանքը

Կիսվել

Լոնդոնի
Կայսերական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամեն օր քիչ քանակությամբ ընդեղեն ուտելով՝ կարող եք նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով,
քաղցկեղով ու կյանքին սպառնացող այլ հիվանդություններով տառապելու հավանականությունը:

Հետազոտությունն
իրականացնող թիմը վերլուծել է ավելի վաղ հրապարակված 29 գիտական աշխատություններ: Փորձերին
մասնակցել է ավելի քան 800 հազար մարդ: Պարզվել է, որ օրական ընդամենը մի բուռ չարազը
(20 գրամ) նվազեցնում է իշեմիկ հիվանդության
զարգացման վտանգը 30% տոկոսով, քաղցկեղի զարգացումը՝
15%-ով, վաղաժամ մահվան վտանգը՝ 22%-ով:

Նման
ազդեցությունը գիտնականները բացատրում են ընդեղենի մեջ պարունակվող մագնեզիումով,
մանրաթելերով, չհագեցած ճարպաթթուներով: Սրանք բոլորը նպաստում են խոլեստերինի մակարդակի
նվազեցմանը:

«Որոշ,
հատկապես՝ հունական ու պեկան տեսակի ընկույզները
մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են բջիջներին պայքարել
օքսիդատիվ սթրեսի դեմ, և, հնարավոր է, նվազեցնում են քաղցկեղի զարգացման հնարավորությունը:
Կա նաև կարծիք, որ չնայած մեծ քանակությամբ ճարպ են պարունակում, երկարատև ժամկետում
դրանք կարող են նվազեցնել ճարպակալումը՝ շնորհիվ մեծ քանակությամբ մանրաթելերի ու սպիտակուցների»,-ասում
է Լոնդոնի Կայսերական քոլեջից Դագֆին Աունը:

Ինչպես
նշում են գիտնականները, օրական 20 գրամ ընկուզեղենը լիովին բավական է. հետազոտությունը
չի հայտնաբերել մեծ քանակությամբ ուտելու դեպքում առողջության բարելավման նշաններ:

Ընդեղենի
տեսակները կարևոր չեն: Անգամ արախիսը, որ դասվում է հատիկաընդեղենի ընտանիքին և սննդաբաններն
այն այնքան էլ չեն սիրում, օգտակար է:

Մեկնաբանություններ