Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցն է

Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցն է

Կիսվել

Այսօր` հունվարի 12-ին լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարելիցը  Գյումրիում:

Այսօր ևս Ավետիսյանների հարազատները, ինչպես 2016-ին հունվարի 12-ին կբացեն Ավետիսյանների փակ տան դռները, կանցկացնեն մոմավառություն:

Հիշեցնենք, որ հայ հասարակությունը ցնցվեց, երբ  Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում իրենց  տան մեջ սպանված գտան գտնվող ընտանիքի բոլոր 6  անդամները։  Իսկ սվինի հարվածներ ստացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը  օրեր անց մահացավ հիվանդանոցում:

Դեպքից  մեկ օր անց  ՀՀ իրավապահները հայտնեցին,  հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով ` փորձել էր   հատել  հայ-թուրքական սահմանը :

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

Պերմյակովի ձերբակալությունն ուղեկցվեց Գյումրիում զանգվածային բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները պահանջում էին ռուսաստանցի զինծառայողին հանձնել հայաստանյան արդարադատությանը:

Նախորդ տարվա օգոստոսի 23-ին   Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը` դատապարտելով նրան ցմահ ազատազրկման:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն ընդդեմ ՌԴ քաղհայց ներկայացրեցին դատարան 450 հազար եվրոյի փոխհատուցման պահանջով, ինչը, սակայն, մերժվեց դատարանի կողմից:

Մեկնաբանություններ
loading...