ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և Միշելի սիրո պատմությունը՝ լուսանկարներով

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և Միշելի սիրո պատմությունը՝ լուսանկարներով

Կիսվել

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նրա կնոջ՝ Միշել Ռոբինսոնի առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1989 թվականին. նրանք կինո են գնացել: 27 տարի անց նրանց առաջին ժամադրության մասին նկարահանվել է Southside With You ֆիլմը:

Զույգն առաջին անգամ հանդիպել է, երբ Միշելը Չիկագոյում աշխատելիս է եղել որպես մարքեթինգի ու մտավոր սեփականության ոլորտի աշխատակից: 1989 թվականին Միշելը նշանակվել է Հարվարդի համալսարանի իրավունքի բաժնի ուսանող փորձնակի խորհրդական: Այդ ուսանողի անունն էր Բարաք Օբամա…

Նրանք հանդիպել են երեք տարի ու ամուսնացել 1992 թվականին։ Boredpanda.com կայքում հրապարակված լուսանկարները պատմում են նրանց կյանքի ամենագեղեցիկ ու հուզիչ պահերի մասին:

Բարաք Օբաման իր նշանած Միշելի հետ Քենիայում, 1992

 

Բարաք ու Միշել Օբամաներն իրենց հարսանիքի օրը` 1992 թվականի հոկտեմբերի 18-ին

 

Բարաքն ու Միշելը 1996 թվականի մայիսի 26-ին

 

Ամուսիններն իրենց դուստրեր Մալիայի ու Սաշայի հետ ընտրությունների գիշերը սպասում են՝ կդառնա՞ արդյոք Օբաման Սենատի անդամ, 2004

 

Բարաքն ու Միշելը դեմոկրատների հետ հանդիպմանը, 2004

 

Բարաքն ու Միշելը` իրենց դուստրերին գրկած, 2004 թվականի նոյեմբերի 2

 

Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի օրը Նյու Հեմփշիրում, 2008

 

Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը Վաշինգտոնում, 2009 թվականի հունվարի 20

 

Հրավառության դիտում, 2009 թվականի հուլիսի 4

 

Զույգը պարում է նահանգապետի երեկույթին, 2009

 

Չինաստանի ղեկավարին ու նրա տիկնոջը Սպիտակ տանը դիմավորելիս, 2015 թվականի սեպտեմբերի 25

Մեկնաբանություններ