Ինձ մլիցա մի սարքեք. վարչապետ

Ինձ մլիցա մի սարքեք. վարչապետ

Կիսվել

Ես չեմ բացառում, որ ես վարչապետ եմ, դրա համար «Գազպրոմը» գնաց այդ գործարքին: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ եթե ՀՀ վարչապետը չլիներ Կարեն Կարապետյանը, ապա «Գազպրոմը» կգնա՞ր գազի գնի իջեցման, վերջինս պատասխանեց. «Ընկերական հարաբերություններ կան, անձնական վստահությունը իսկապես գործոն է: Ես չեմ բացառում, որ ես վարչապետ եմ, դրա համար «Գազպրոմը» գնաց այդ գործարքին: Բոլորն ասում են՝ սա նախընտրական շոու է, դա այդպես չէ, ես ընդամենը ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա: Սա շաբաշ չէ: «Գազպրոմ»-ի ակնկալիքը ո՞րն է. շուկայի ընդլայնման պարագայում ինքը կորուստ չունենա: Մեկ տարվա մեջ եթե չկոմպենսացվեն այդ ծախսերը, նա կգնա՞ր այդ քայլին, կարծում եմ՝ ոչ»:

Ինչ վերաբերում է բանանի ներկրմանն ու մենաշնորհներին, ներկրման խոչընդոտներին, վարչապետը նկատեց. «Պատկերացնում եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարևոր հարց չէ, թե պատիժ կրե՞լ են, թե ոչ, կարևորը էլ նման տենդենց չլինելն է: Ինձ մլիցա մի սարքեք»:

Մեկնաբանություններ
loading...