Կանացի 10 սխալ անկողնում, որոնք տղամարդիկ չեն ներում

Կանացի 10 սխալ անկողնում, որոնք տղամարդիկ չեն ներում

Կիսվել

Կնոջ և տղամարդու հարաբերությունները հաճախ հիշեցնում են լարախաղացի քայլը՝ պարանի վրա, որը ձգված է անդունդի վրայով. միշտ պետք է պահել հավասարակշռությունը և հնարավորինս զերծ մնա սխալներից։

Նույնն էլ վերաբերում է ինտիմ հարաբերություններին՝ պետք է հնարավորինս զգույշ լինելու աշխատել չսխալվել։

Կնոջ ամենամեծ սխալը հանդիսանում է ամաչկոտությունն ու մերձեցման վախը։

Եթե դուք չեք սիրում ձեր մարմինը, չեք վստահում ինքներդ ձեզ, ապա տղամարդուն դուք առավել ևս չեք վստահի և նրանք դա միանգամից զգում են։ Սկզբունքն աշխատում է նաև հակառակ ուղղությմաբ. անգամ ամենաակնառու կանացի թերությունների դերը կարելի է զրոյացնել՝ սեքսուալ անկաշկանդության միջոցով։

Image result for ошибки в сексе

Մեկ այլ լուրջ սխալ է անկողնում անել այն, ինչ դուր չի գալիս տղամարդուն, հատկապես, եթե ձեր արածը ինչ-որ կերպ խփում է նրա առնականությանը, կամ էլ ինչ որ էքսպերիմենտների դիմել, որոնց նա հոգեպես պատրաստ չէ։

Ահա 10 ամենատարածված սխալները սեքսում, որոնք անում են կանայք և որոնք չեն ներում տղամարդիկ։

Հեշտանքի նմանակում, կեղծ տնքոցները, իբր հաճույքից վերև նայող աչքերը… դուք էրոտիկ ֆիլմում չեք նկարահանվում, նա էլ 15 տարեկան չէ, որպեսզ գնահատի ձեր դերասանական տաղանդը։ Ի դեպ, փորձառու տղամարդիկ միանգամից կարողնում են նկատել նման դերասանությունները, որովհետև նրանք գիտեն, որ բացի չիճերից ու տնքողներից, ջղաձգումներց, հեշտանքի ժամանակ լինում են նաև մի շարք ֆիզիոլոգիական դրսևորումներ, որոնք նմանակելը գրեթե անհնար է։

Related image

Համեմատություն այլ տղամարդկանց հետ

Սա ընդհանրապես անել պետք չէ, առավել ևս՝ անկողնում, առավել ևս՝ եթե այդ համեմատությունը հօգուտ ձեր ներկա զուգընկերոջ չի խոսում։ Սակայն եթե դուք՝ փորձելով խուսափել սխալներից, կրքոտ շշնջաք նրա ականջին, որ ոչ մի տղամարդ ձեզ այդքան հաճույք չի պատճառել, ապա պատրստ եղեք ամենաբացասական արձագանքին։ Ոչ մի տղամարդու դուր չի գալիս, երբ դուք մտածում եք ձեր նախկինների մասին ու դեռ մի բան էլ համեմատականներ եք անցկացնում։ Մի պահ ձեզ պատկերացրեք նրա դերում. նա շոյում է ձեր կուրծքը մեկ էլ ասում է. «Գիտե՞ս, նախկին ընկերուհուս կրծքերը այսքան ձիգ չէին»։

Դառը իրականություն

«Վայ, էս ինչ փոքրիկ է», «Շապիկով դու ավելի մկանոտ էիր թվում», «Ի՞նչ, այսքա՞նն ընդամենը», «Իսկ դու նախկինում սեքս ունեցե՞լ էիր»… ահա միայն մի քանի արատահայություն, որոնք կարող են շատ արագ վերջ դնել ձեր հարաբերություններին, ուստի, եթե չեք տրամադրվել լքել նրան, ապա կամ սուս մնացեք, կամ էլ գտեք գովելի կողմեր։

Կողմնակի զրույցներ

Հիշո՞ւմ եք «Ի՞նչ են ուզում կանայք» ֆիլմը, որտեղ Մել Գիբսոնի հերոսը լսում էր կանանց մտքերը և միշտ չէր, որ անկողնում նրա լսած մտքերը վերաբերում էին բուն պրոցեսսին։ Ձեր տղամարդը դժվար թե նման գերունակություններ ունենա, բայց պետք էլ չի փորձել ուղղել դա ու հենց սեքսի ժամանակ սկսել պատմել, թե ինչ է կատարվում աշխատավայրումդ, կամ ինչ պետք է ընդգրկել ցուցակում՝ մյուս անգամ խանութ գնալիս։ Այնպես որ, մի շեղվեք ու կենտրոնացեք միայն նրա ու սեքսի վրա։

Ծուլություն

Մի կողմից տղամարդիկ սիրում են, երբ իրենք պետք է մեզ գրավեն. «Եկա, տեսա, հաղթեցի»։ Երբ նրանք գլխավորն են ու որոշումներն իրենք են կայացնում։ Մյուս կողմից, նրանք գերադասում են ակտիվ զուգընկերուհիներ, որոնք նախաձեռնողականություն են ցուցաբերում։ Կոճղերի հետ սեքսը դուր է գալիս հատուկենտ տղամարանց, ուստի մի վարանեք ու ավելի ակտիվ եղեք, չմոռանալով, որ սեքսը՝ երկուսի զբաղմունք է, այլ ոչ թե մեկի չարչարանք։

Գերակտիվություն

Սա էլ նախորդ սխալի մյուս ծայրահեղությունն է։ Եթե դուք ամեն կես րոպեն մեկ ուզում եք փոխել դիրքը, բազմոցից տեղափոխվել պատուհանագոգի վրա, բայց չհասնելով այնտեղ՝ ընկնում եք գետնին ու ձեր հետ նաև զուգընկերոջն եք գցում, ապա կարող եք չարաշահել։ Բազմազանությունը սեքսում լավ բան է, բայց պետք չի դա վերածել հատուկ նշանակության ջոկատի մրտիկին վայել փորձության, այլապես տղամարդը կարող է լքել մրցուղին՝ ժամանակից շուտ։

Ամաչել սեփական մարմնից

Այս սխալը արդեն հիշատակվել է, սակայն այն այնքան տարածված է, որ պետք է ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն հրավիրել դրա վրա։ Համաձայն վիճակագրության՝ կանանց 90 տոկոսը դժգոհ է իր մարմնից։ Ընդ որում, այս թվի մեջ մտնում են անգամ ամենագեղեցիկ, ամենաբարեկազմ և ամենաերիտասարդ կանայք։ Հենց այս բարդութավորվածությամբ էլ բացատրվում է մթության կամ անկողնու մեջ թաքնված սեքս ունենալու ցանկությունը, մինչդեռ տղամարդիկ սիրում են աչքերով և նրանց անհրաժեշտ է տեսնել իրենց գանձը, որը միայն իրենցն է։ Բացի դրանից, այն ինչ դուք համարում եք թերություն (մեծ հետույք, մանկությունից մնացած սպի, խալ և այլն), նրա կողմից կարող է ընկալվել ճիշտ հակառակ կերպ՝ որպես առավելություն։ Ուստի տղամարդուն զրկելը՝ ձեզ տեսնելու հնարավորությունից, ամենամեծ սխալներից է սեքսում։

Միայն սեփական հաճույքի մասին մտածելը

Սովորաբար այս սխալը վերագրում են տղամարդկանց։ Համարվում է, որ հենց նրանք են կենտրոնացած միայն սեփական հաճույքի վրա ու բավարարվելով, շրջվում են դեպի պատը ու քնում։ Սակայն ինչպես պարզվում է, սեքսուալ էգոիստները քիչ չեն նաև կանանց մոտ։ Բավարարվելով, նրանք կորցնում են ողջ հետաքրքրվածությունը զուգընկերոջ հանդեպ ու լավագույն դեպքում դժկամությամբ թույլ են տալիս ավարտին հասցնել գործը։ Ոմանք, սակայն կարող են կիսատ թողնել սեռական ակտը նման դեպքերում, իսկ տղամարդիկ դա չեն ներում։

Թաքցնել հիվանդությունները

Սա շատ լուրջ սխալ է, որը ոչ միայն տղամարդը կարող է չներել, այլև դատարանը։ Խոսքը իհարկե հարբուխի մասին չէ, ոչ էլ երիկամների քարի։ 2010 թվականին գերմանացի երգչուհի Նադյա Բենաիսսային դատապարտեցին երկու տարվա ազատազրկման՝ ՄԻԱՎ վարակը տարածելու համար։ Նմանօրինակ որոշում կայացրել է նաև Պենզայի դատարանի։ Իհարկե, ՄԻԱՎ-ը ծայրահեղ տարբերակ է, սակայն եթե անգամ ձեզ թվում է, որ դուք աննշան սեռավարակներ ունեք, միևնույն է, եղեք ազնիվ, հակառակ դեպքում, դա կարող է վեր ածվել իսկական ողբերգություն։ Եվ մի մօռացեք պահպանակների մասին։

Լռություն

Լռությունը գնահատվում է միայն թշնամական գերությունում գտնվելու ժամանակ, մեկ էլ բամբասկոտ շրջապատում լինելուց։ Իսկ այ անկողնում կյանքի նշույլ ցույց տալ պետք է։ Հազվադեպ տղամարդու դուր կգա լռակյաց կնոջ հետ սեքս ունենալը։ Եթե ուզում եք ճչալ՝ ճչացեք, ուզում եք տնքալ՝ տնքացեք։ Ոմանք անգամ սիրում են հայհոյել սեռական ակտի ժամանակ. ինչո՞ւ ոչ, եթե տղամարդը դեմ չէ իհարկե։ Չե՞ք ուզում բարձր ձայներ հանել՝ շշնջացեք քնքուշ խոսքեր նրա ականջին։ Կրևորն այդ ամենն անկեղծ արեք, իսկ եթե չեք հասկանում, թե ինչու՝ նայեք առաջին կետը։

Մեկնաբանություններ
loading...