Պատգամավորներն այսօր կընտրեն ՎՊ նախագահին. ԱԺ նիստը՝ ուղիղ

Պատգամավորներն այսօր կընտրեն ՎՊ նախագահին. ԱԺ նիստը՝ ուղիղ

Կիսվել

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: Երեկվա նիստում քննարկված հարցերի քվեարկությունից հետո ԱԺ հարակից սրահում պատգամավորներն այսօր ընտրելու են Վերահսկիչ պալատի նախագահին, որի միակ թեկնածուն էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանն է:
Երեկ վերջինս ներկայացրեց իր ծրագիրը, թե ինչ առաջնահերթություններ կունենա ընտրվելու դեպքում, պատասխանեց պատգամավորների հարցերին:
Նիստում կքվեարկվի նաև ՀՀ կառավարությունն առաջարկը՝ վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 և 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը:

 

Մեկնաբանություններ
loading...