Ամեն օր սպանախ ուտելը երիտասարդացնում է ուղեղը 11 տարով

Ամեն օր սպանախ ուտելը երիտասարդացնում է ուղեղը 11 տարով

Կիսվել

Բոլորս էլ գիտենք, որ բանջարեղենն առողջարար է, բայց գիտեի՞ք արդյոք, որ օրական ընդամենը մեկ չափաբաժին կանաչեղենը կարող է կանխարգելել դեմենցիան (ուղեղի ձեռքբերովի տկարություն):

Չիկագոյի Ռաշ համալսարանի կողմից հետազոտություններ են անցկացվել 950 մեծահասակ մարդկանց շրջանում՝ ուսումնասիրելու համար նրանց օրակարգն ու մտավոր ունակությունները:

81 տարեկան անձինք լրացրել են մտքի ֆունկցիաները գնահատող 19 թեստ, որոնք բաղկացած են եղել 144 հարցից:

Պարզվել է, որ այն մեծահասակները, ովքեր կանաչեղեն են ուտում, օրինակ՝ սպանախ կամ կաղամբ՝ օրական մեկ կամ երկու անգամ, հազվադեպ են տառապում մտավոր խնդիրներից:

«Ընդհանուր առմամբ, այն մարդիկ, ովքեր սպանախ են օգտագործում, 11 տարով երիտասարդացնում են իրենց ուղեղի աշխատանքը»,- այս մասին են փաստում Բոստոնում «Experimental Biology» կոնֆերանսի շրջանակներում արված հետազոտությունները:

 

Առաջատար հետազոտողներից Մարթա Քլեր Մորիսն ասում է. «Մարդկանց համար հիշողության և ճանաչողական կարողությունների կորուստն ամենամեծ խնդիրներից մեկն է: Եվ քանի որ ճանաչողական կարողության կորուստը կարող է հանգեցնել ալցհեյմերի և դեմենցիայի, պետք է օրակարգում ավելացնել մեծ քանակությամբ կանաչեղեն, որը ալցհեյմերը կանխարգելող ամենաարդյունավետ և ամենամատչելի միջոցն է»:

Մորիսի խոսքով՝ սպանախի սննդարար հատկանիշները կապված են դրանում առկա վիտամինի բարձր մակարդակի հետ, այնպիսի վիտամինների, ինչպիսիք են՝ վիտամին K-ն, լյուտեինը, ֆոլատը և բետա-կարոտինը:

Մեկնաբանություններ
loading...