Բելառուսում իրականացվել է այս տարվա առաջին մահապատիժը

Բելառուսում իրականացվել է այս տարվա առաջին մահապատիժը

Կիսվել

Բելառուսում իրականացվել է այս տարվա առաջին մահապատիժը. մահապատժի է ենթարկվել Գոմելի բնակիչ Սերգեյ Օստրիկովը, գրում է gazeta.ru-ն:

Ինչպես հայտնում է իրավապաշտպան «Վեսնա» կենտրոնը, նրա մայրը ստացել է համապատասխան հաղորդագրությունը Գոմելի շրջանային դատարանից:
«Իրավապաշտպաններն ընդդեմ Բելառուսում մահապատժի» արշավի համակարգող Անդրեյ Պոլուդան նշել է, որ Օստրիկովին հնարավոր է սպանել են ապրիլի 13-29-ն ընկած ժամանակահատվածում:
33-ամյա Սերգեյ Օստրիկովը 2016 թվականի մայիսին դատապարտվել է մահապատժի երկու կանանց բռնաբարության և սպանության համար: Ցուցմունքների համաձայն՝ տղամարդը ծանոթ է եղել սպանվածներին աշխատանքի բերումով:
Բելառուսը Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ մինչ այժմ մահապատիժ է կիրառվում: Եվս երկու դատապարտյալ սպասում են մահապատժի իրականացման:

Մեկնաբանություններ