ՊՆ համարանիշներ ունեցող բոլոր մեքենաները առանձնահատուկ են ու իրանք կարան ինչ ուզես...

ՊՆ համարանիշներ ունեցող բոլոր մեքենաները առանձնահատուկ են ու իրանք կարան ինչ ուզես անեն

Կիսվել

«Երեւանում ՊՆ աշխատակիցները ծեծի են ենթարկել ՃՈ տեսուչների. նրանք տեղափոխվել են հիվանդանոց»։
Ու սա սպասելի էր, գիտեք՝ ինչու։
Քանի որ, չգիտես ինչու, ՊՆ համարանիշներ ունեցող բոլոր մեքենաները առանձնահատուկ են ու իրանք կարան ինչ ուզես անեն ու արհամարեն ՃՈ կանոները։
Որովհետև մենք մեր զինվորներին Աստվածացնում ենք ու էտ առիթից օգտվում են, անիմաստ ՊՆ աշխատակիցները, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում «ՀԶՈՐ ԲԱՆԱԿ» բառակապակցության մեջ։
Որովհետև ՊՆ-ում էնքան են փող կերել, որ ամեն աշխատակից իրան արքայա զգում ու չի ջոգում, որ էտ ջիպը քշումա, դա իրա էրեխու տարիքակից զինվորի բերան չմտած հացի հաշվինա։
Ու սենց լիքը բաներ։
Կարճ ասած՝ ՊՆ աշխատակիցների «ազատությունը» ու անպատժելիությունը անհասկանալի է ու չերեզ չուր շատ։
Ասածս ինչա՝ թող ոչ նախկին ղեկավարը գլուխ գովա, ոչ էլ հիմիկվանը… Եթե քո աշխատակազմում ամեն ինչ վատ է ու ինչքան մեծամիտ կա հավաքված է, դու իրավունք չունես հայտարարել, որ դու ամեն ինչ լավ ես անում։
Ես չեմ զարմանա, որ վաղը մյուս օր ՊՆ աշխատակիցները փողոցում քայլող մարդու ուղղակի տփեն, քանի որ իրանց դուրը չի եկել, թե էտ մարդը ոնցա քայլում։

Slaq.am – Լրատվական աղբյուր

 

Մեկնաբանություններ
loading...