10-ամյա աղջիկը զոհվել է՝ փրկելով երկու երեխայի

10-ամյա աղջիկը զոհվել է՝ փրկելով երկու երեխայի

Կիսվել

10-ամյա Քիրա Լարսենը մահացել է՝ ավտոմեքենայի անիվների տակից փրկելով երկու երեխայի:

Կալիֆորնիացի աղջիկը խաղում էր հարևանների երեխաների՝ 1-ամյա Էդիսոնի և 2-ամյա Էմմայի, երբ մոտակայքում կայանված մեքենան հանկարծակի սկսել է շարժվել երեխաների ուղղությամբ: Երբ Քիրան նկատել է, որ մեքենան մեծ արագությամբ մոտենում է, մի կողմ է հրել երեխաներին՝ հայտնվելով մեքենայի անիվների տակ: Պատահարից անմիջապես հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է:

«Նա միշտ լինելու է իմ փրկիչ հրեշտակը», – լրագրողներին ասել է փրկված երեխաների մայր Ալիսա Ջենքինսը:

Մեկնաբանություններ