Ֆրանսիայի նորընտիր նախագահը 16 տարեկում սիրավեպ է ունեցել իր ուսուցչուհու՝ ներկայիս...

Ֆրանսիայի նորընտիր նախագահը 16 տարեկում սիրավեպ է ունեցել իր ուսուցչուհու՝ ներկայիս կնոջ հետ. ուշագրավ մանրամասներ

Կիսվել

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ծնողները շոկ են ապրել, երբ իմացել են, որ իրենց 16-ամյա որդին սիրային կապի մեջ է եղել իր ուսուցչուհու հետ:

The Independent-ի փոխանցմամբ` «Էմանուել Մակրոն. կատարյալ երիտասարդ» խորագրով գրքում հեղինակ Անն Ֆուլդան նշում է, որ Մակրոնի ծնողներն ի սկզբանե մտածում էին, որ իրենց որդին հանդիպում է ուսուցչուհու դստեր՝ Լորենսի հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանք պարզել են ճշմարտությունը՝ տևական ժամանակ չկարողանալով դրա հետ հաշտվել:

Նրանք որդուն անգամ ուրիշ դպրոց են ուղարկել: Սակայն, ինչպես հայտնի է, տարիներ անց նրանք ամուսնացել են: Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, ամուսնուց մեծ է 24 տարով: Մակրոնի ծնողները պատմել են նաև ուսուցչուհուց պահանջել են հեռու մնալ իրենց որդուց, սակայն դրան ի պատասխան ապագա տիկին Մակրոնն ասել է, որ չի կարող ոչ մի բան խոստանալ:

Բրիջիտ Մակրոնն էլ իր հերթին նշել է, որ իրեն առաջին հերթին գերել է տղայի բացառիկ խելքը, կրթվածությունը, այլ կերպ մտածելու կարողությունը:

 

Image result for Emmanuel Macron and wife

Image result for Emmanuel Macron and wife

Մեկնաբանություններ
loading...