ԻՊ ահաբեկիչները Սիրիայում «ռուս գնդապետի» են գլխատել

ԻՊ ահաբեկիչները Սիրիայում «ռուս գնդապետի» են գլխատել

Կիսվել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում մահապատժի է ենթարկվում «ռուս գնդապետ»:

12 րոպե տևողությամբ հոլովակի լեզուն ռուսերենն է։ Սև հագած տղամարդը Սիրիայում ռուս զինվորականներին հանձնվելու կոչ է անում: Նրան անվանում են « ռուս գնդապետ Եվգենի Պետրենկո»:

Հոլովակը, որում գլխատում են Պետրենկոյին, հայտնի չէ, թե երբ է նկարահանվել: SITE-ի տեղեկություններով՝ այն նկարահանվել է ԻՊ վերահսկողության տակ գտնվող Ռաքքայում։

Մեկնաբանություններ