Շուշին Արցախի մայրաքաղաք հռչակելը՝ Ադրբեջանում նոր հիստերիայի պատճառ

Շուշին Արցախի մայրաքաղաք հռչակելը՝ Ադրբեջանում նոր հիստերիայի պատճառ

Կիսվել

Ռուսաստանյան Regnum գործակալության հրապարակումն այն մասին,որ Արցախի իշխանությունները հնարավոր են համարում Ստեփանակերտի և Շուշիի միավորումը մեկ համայնքի մեջ և խոշորացված Շուշիի Արցախի մայրաքաղաք հռչակումը՝ պարոնոիդալ հիստերիա է առաջացրել Բաքվում…Ալիևյան կայքերից մեկը արձագանքել է ռուսաստանյան լրատվական գործակալության այս տեղեկությանը…Սակայն ավելի լավ կլիներ,եթե լռեր և չհրապարակեր և չխայտառակվեր…

Անդրադառնալով այս հարցին Շուշիի քաղաքապետ Բայրամ Սաֆարովը (պարզվում է,որ այսպիսի պաշտոն էլ կա Բաքվում) ուղղակիորեն սպառնացել է արցախցիներին…”Զգուշացնում եմ Լեռնային Ղարաբաղի անջատողականներին,որ ադրբեջանական Շուշա քաղաքի կարգավիճակի փոփոխությունը միջազգայնորեն ճանաչված նորմերի խախտում է և այն ձեռնարկողները պատասխանատվություն պետք է տան համաշխարհային հանրությանը…Քաղաքի կարգավիճակի փոփոխությունը՝ Ադրբեջանի սահմանադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է…Շուշան՝Լեռնային Ղարաբաղի կենտրոնն է և այլ կարծիք լինել չի կարող”,-զայրացել է ձրիակեր Բայրամովը,ով 25 տարի էլ Արցախում և կոնկրետ Շուշիում չի եղել,բայց խոսում է որպես քաղաքի ղեկավար…Հետաքրքիր է,քանի՞ հազար մարդ է աշխատում Ադրբեջանում,որ այսպիսի ձրիակերները,որոնք գոյություն չունեցող պաշտոններ են զբաղեցնում ստանան աշխատավարձ…
Բոլոր հայերը համաձայն եմ Բայրամովի մտքերի փորլուծությունից միայն մեկ բանի հետ..Այն է՝Շուշին Արցախի կենտրոնն է…Դա ոչ ոք կասկածի տակ չի դնում..Իսկ քանի որ այն կենտրոնն է Արցախի,ապա պետք է օրինական կարգավիճակ ստանա…Բայրամովի հայտարարության մյուս մասը նույնիսկ ամոթ է մեկնաբանել…Միայն իրականությունից կտրված Բայրամովի նմանները կարող են հայտարարել,որ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար հայերը պետք է բացատրություն տան միջազգային հանրությանը…Հետաքրքիր է,եթե օրինակ Լոնդոնի կամ Փարիզի կարգավիճակը փոխվի անգլիացիները կամ ֆրանսիացիները մեզ բացատրություն տալո՞ւ են որպես միջազգային հանրության բաղկացուցիչ մաս…Կամ ի՞նչ կապ ունի Շուշին Ադրբեջանի սահմանադրության խախտման հետ…
Օդից աշխատավարձ ստացող Բայրամովը չի հասկանում,որ հայերն իրեն պաշտոնի բարձրացում են անում…Նա կդառնա “մայրաքաղաքի” քաղաքապետ,թեկուզ և վիրտուալ և այդքան երազելի ու կարող է պահանջել Ալիևից,որ իր աշխատավարձը բարձրացնի…
Իսկ Ադրբեջանի նախկին դատախազ Իլյաս Իսմայիլովն իմանալով Շուշիի մայրաքաղաք դառնալու մասին տեղեկությունը, կատաղել ու բացի Բայրամովի Ադրբեջանի սահմանադրությունը խախտելու մասին անգիր արած թեզմը բարբաջելուց սպառնացել է և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին շատ արագ մաքրել երկրի տարածքը հայ ահաբեկիչներից…Իրավաբան Իլյասովի համար Արցախում միշտ մեծամասնություն կազմող հայերն ահաբեկիչներ են…Ու քանի որ այդպես է,ապա արցախահայությունը և նրա թիկունքում կանգնած համայն հայությունը իրավունք ունեն 1992 թ-ին իրականացված “Հարսանիք լեռներում” օպերացիայի նման մի նոր օպերացիա իրականացնել և ազատագրել հայկական Գանձակը և այլ տարածքները 1918 թ-ին ի հայտ եկած ադրբեջւանցի-թուրքերից…Ու քանի որ “Հարսանիքը լեռներում” արդեն տեղի է ունեցել,ապա պետք է տեղի ունենա նաև “Մեհրիբանի մեղրամիսը Գանձակում” ռազմական օպերացիան ևս…

Մեկնաբանություններ