Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանի բարևը չի ընդունել և ուրիշների ներկայությամբ` «պուտանկա» է...

Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանի բարևը չի ընդունել և ուրիշների ներկայությամբ` «պուտանկա» է անվանել. «Հրապարակ»

Կիսվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս քարոզարշավի շրջանակներում Երեւանում շրջող «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզչական խմբի դիմաց է դուրս եկել «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով փորձել է մոտենալ Զարուհի Փոստանջյանին եւ անգամ ձեռքով բարեւել։   «Ուրվագիծ» հաղորդաշարից չթոթափած զայրույթը Փոստանջյանը թափել է Ղազարյանի գլխին՝ ոչ միայն բարեւը չի ընդունել, այլեւ իր խմբի ներկայությամբ նրան «պուտանկա» է անվանել եւ առաջարկել է «մաքրել տարածքը»։

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ հաղորդավարը խախտել էր նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, թեեւ խոստացել էր, որ զրույցը չի ընթանալու «Ելքի» մասին, բայց հարցերը տարել էր այդ ուղղությամբ, ապա, երբ Փոստանջյանը հիշեցրել էր պայմանավորվածությունն ու փորձել հեռանալ տաղավարից, խնդրել էր մնալ ու շարունակել զրույցը։ Իսկ վերջում եթեր էր հեռարձակել նաեւ այդ հատվածները»։

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ