Մայիսի 9-ին սպանվել է Ադրբեջանի բանակի սպա

Մայիսի 9-ին սպանվել է Ադրբեջանի բանակի սպա

Կիսվել

Մայիսի 9-ին և 10-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ մայիսի 9-ին, նախնական տվյալներով առաջնագծում, սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները առայժմ այս մասին որևէ տվյալ չեն հաղորդել:

razm.info-ն գրում է, որ դատելով Facebook սոցիալական ցանցում մահացած զինծառայողի տարածած լուսանկարից՝ 2013-14 թթ. ձմռան դրությամբ վերջինս կապիտանի կոչում ուներ:

Սպանված զինծառայողը ծնունդով Ադրբեջանի Բիլասուվարի շրջանի Ամանքենդ գյուղից էր:

Ադրբեջանական օգտատերերը պնդում են, որ զինծառայողը «սպանվել է հայկական կողմի գնդակից»:

Ավելացնենք, որ 2017 թ. ընթացքում բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 26 զինծառայողի մահվան մասին։

Մեկնաբանություններ