Տարոն Մարգարյանի եւ ՀՅԴ-ական նախկին փոխնախարարի բիզնեսը. Երեւանի բյուջեն մսխվում է. «ՀԺ»

Տարոն Մարգարյանի եւ ՀՅԴ-ական նախկին փոխնախարարի բիզնեսը. Երեւանի բյուջեն մսխվում է. «ՀԺ»

Կիսվել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 2015 թվականին մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակներում Երեւան քաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երեւան» նստարան եւ 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թվականին՝ 450 «Երեւան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման եւ 310 ձուլվածքով փոքր աղբաման: Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի արդյունքում: Նշենք, որ «Երեւան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, իսկ աղբամանները՝ 78 հազար դրամ, տարիների ընթացքում մեկ միավոր ապրանքի գինն աննշան տատանում է տվել: Եթե բազմապատկենք 2015 եւ 2016 թվականներին ձեռք բերված միայն նստարանների արժեքները, ապա ստացվում է, որ  165 միլիոն դրամ է հատկացվել այդ գնման համար «Նիկոլ Դուման» ընկերությանը:

«Նիկոլ Դուման» Ա/Կ

Armtimes.com-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից պարզեց, որ «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի իրավաբանական սուբյեկտի կարգավիճակ է ստացել 1995 թվականին եւ գործունեություն է ծավալում Երեւան քաղաքի Արցախի փողոց 23/1 հասցեում: Նույն հասցեում է գտնվում «Նիկոլ Դուման»-ի ձուլարանը, որտեղ շրջայց է կատարել նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականին:

Այս կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը 2009 թվականից հանդիսանում է Կառլեն Գեւորգյանը, որը «Նիկոլ Դուման»-ի 4 բաժնետերերից մեկն է 25 տոկոս բաժնեմասի տիրապետելով:

Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցում է միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը: Այս խնդրի մասին դեռեւս 2015 թվականին բարձրաձայնել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ո՞վ է Կառլեն Գեւորգյանը

Կառլեն Գեւորգյանը ՀՅԴ-ական է, «Հայկական ժամանակ»-ը դեռեւս 2003 թվականին գրել էր, որ Գեւորգյանը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակում ՀՅԴ-ին բաժին հասած 8 փոխնախարարի պաշտոն ստացածնեցրից մեկն է: Նա զբաղեցրել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Քաղաքական հավակնությունները, սակայն, Կառլեն Գեւորգյանին տարիների ընթացքում չեն լքել, նա 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով ցանկացել է Երեւանի թիվ 12 ընտրատարածքից, որն այն ժամանակ ներառում էր Էրեբունի վարչական շրջանը, պատգամավոր ընտրվել:

Որքա՞ն արժե նմանատիպ նստարանը

«Նիկոլ Դուման»-ի ձուլած նստարանները Երեւանի բազմաթիվ ձուլարաններում կարելի է պատվիրել 80-ից 100 հազար դրամի սահմանում, սակայն այն ավելի էժան գնով են ստանում արտերկրում: Ստորեւ ներկայացված նստարանն ԱՄՆ-ում է վաճառվում, այն արժե 113 ԱՄՆ դոլար՝ մոտ 54 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
loading...