Ակամա «բոբոները». Շմայսն ու գեներալ Մանվելը դրսում հայերի գլխավոր «զենքն» են եղել....

Ակամա «բոբոները». Շմայսն ու գեներալ Մանվելը դրսում հայերի գլխավոր «զենքն» են եղել. «Հրապարակ»

Կիսվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, եւ գեներալ Մանվելը արտերկրում ապաստան խնդրող մեր հայրենակիցների գլխավոր «զենքն» են եղել։

Քաղաքական ապաստան խնդրող մեր հայրենակիցներն իրենց հալածյալ լինելը հիմնավորել են՝ տեղի իշխանություններին ներկայացնելով այս անձանց արարքները, մամուլում հրապարակված նյութերը։

Բայց «Հրապարակ»-ի ֆրանսահայ հայրենակիցներից մեկն օրերս տեղեկացրեց, որ արդեն այդ արգումենտը չի աշխատում՝ ապաստան տվող մարմինները հորդորել են այլեւս այդ պաստառներով չներկայանալ իրենց։   Հիմա, ասում են, բախտը ժպտում է նրանց, որոնք ընդդիմության հանրահավաքներին իրենց մասնակցությունը փաստող լուսանկարներ են ներկայացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
loading...