Իջևանում 34 ամյա հաշմանդամը փորձել է բռնաբարել 62-ամյա մի կնոջ. «Ժողովուրդ»

Իջևանում 34 ամյա հաշմանդամը փորձել է բռնաբարել 62-ամյա մի կնոջ. «Ժողովուրդ»

Կիսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Վերջերս Իջեւան քաղաքում 1983թ. ծնված հաշմանդամ տղամարդը փորձել է բռնաբարել 62-ամյա կնոջը` նրան ծեծի ենթարկելով: Երիտասարդն ու նրանից տարիքով գրեթե երկու անգամ մեծ կինը Իջեւան քաղաքի բնակիչներ են, աշխատում են նույն հիմնարկում՝ Իջեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կոմունալ ծառայությունում: Բռնաբարության փորձ արած տղամարդն ու կինը հավաքարարներ են, Իջեւան քաղաքի փողոցներն են մաքրում:

Հավաքարար կինը ամուսին չունի, 8 երեխա ունի, որոնք տարբեր հայրերից են: Բռնաբարության փորձ կատարած տղամարդը հաշմանդամ է, ամուսնացած չէ: Իջեւանցիներից շատերը լսելով այդ պատմությունը, ճանաչելով դեպքի մասնակիցներին՝ չեն հավատում, թե ֆիզիկական թույլ կարողությունների տեր, հաշմանդամ տղամարդը կարող էր ծեծի ենթարկել այդ կնոջը: Սակայն ինչպես պարզվեց` բռնաբարության փորձը կատարողը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Ընդ որում, տղամարդն ու այդ կինը միասին են ոգելից խմիչք օգտագործել: Դեպքի կապակցությամբ 34-ամյա հաշմանդամ տղամարդը ձերբակալվել է, սակայն չի կալանավորվել, ազատ է արձակվել:

Պատահարի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 34-138 հոդվածով (Բռնաբարության փորձը): Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում: Նշված քրեական գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ընթացքի մեջ է»:

 

Մեկնաբանություններ
loading...