Վարչապետին կնշանակեն արագ՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար. «Հրապարակ»

Վարչապետին կնշանակեն արագ՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար. «Հրապարակ»

Կիսվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ կառավարության ձեւավորմանը։ Նա հայտարարել է, որ այսօր կառավարությունը հրաժարական կտա, եւ ինքն անմիջապես կնշանակի վարչապետին՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, գործադիրի մյուս անդամների մասով էլ կորոշի վարչապետը: ՀՀԿ-ականների աչքից չի վրիպել այն, որ նիստին ներկա է եղել նաեւ Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան՝ Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը:

Պաշտոնից ազատվելուց հետո նրան հանել էին նաեւ ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից, սակայն վերջինս շարունակում է մնալ ՀՀԿ խորհրդի անդամ: Երեկ նա ներկայացել է նիստին, ջերմորեն շփվել ընկերների հետ, ինչից ՀՀԿ-ում եզրակացրել են, որ բոլոր «անառակ որդիները վերադառնում են»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ
loading...